- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Բաց նամակ Իտալիայի Հանրապետության քաղաքացի, իրեն դոն հռչակած ոմն Պիպոյին՝ Էջմիածին քաղաքի բնակչուհի՝ Հեղինե Ղազարյանից
«Ընկեր» Դոն, քրեական հեղինակություն, կամ, ինչպես դու ես քեզ կոչում` բարերար, քսանհինգ տարի հայրենի հողից հեռու ապրել ու հաստատվել ,ինքնակոչվել ես դոնի կամ բարերարի, կասես, թե՞ երբևէ ինչ օգուտ ես տվել քո հայրենիքին կամ առավել ևս քո ծննդավայր Էջմիածնին։
Եթե, ինչպես նշում եք, այդքան բարի բարերար եք ու սիրում եք Էջմիածինն ու Էջմիածնեցուն, ապա այդ դեպքում ինչո՞ւ մեր մի քանի անտուն բնակիչներին չհովանավորեցիք տուն ունենալու հարցում, քանի որ դա ձեզ համար կոպեկներ արժեր, այլ՝ դա արեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը։
Եթե անդադար դուք եւ ձեր կողմնակիցները կրկնում եք, իբր թե բարերար եք, ինչո՞ւ ձեր ծննդավայրում որևէ մի զոհվածի կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների չեք հովանավորել ուսման վարձի վճարով, որպեսզի այդ երեխաները ապագա ունենան և նաեւ մեր ապագան կերտեն։ Այնպես չէ, որ իմ մատնանշած երեխանները չեն ստացել այդ հոգատար վերաբերմունքը։
Այո´, ստացել են, բայց ոչ թե քո պես «բարերարից»,այլ ստացել են մեր Սուրբ քաղաքին արժանի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից։
Նա ոչ թե բարերար է, այլ անփոխարինելի քաղաքապետ և ձեզանից ոչ ոք իրավունք չունի համեմատական անցկացնել ձեր և մեր քաղաքապետի միջև, դա ուղղակի անթույլատրելի է։
Ընկեր դոն, դուք ու ձեր նմանները շուրջ քսանհինգ տարի լքել եք հայրենիքը, հատկապես այն դժվար տարիներին, որ հայրենիքը ուներ ցանկացած մեկ ավելի հայրենակից-զինվորի կարիքը։ Դուք փախաք դժվարություններից, բայց, մարդիկ մնացին, ապրեցին, պայքարեցին` ավելի հող, հայրենիք և պետություն ունենալու ձգտումով։
Հիմա, չգիտես որտեղից հայտնվել եք ու մեր բոլորի տարած խաղաղության հաղթանակը փորձում եք սեփականացնել` ի շահ ձեր անձնական վրեժխնդրության։ Միթե դա թույլատրելի՞ է։
Եթե ինքնակոչվել եք ոմն դոնի, ուրեմն ձեզ դոնի նման պահեք, այլ ոչ թե կեղծ բարերարի անվան տակ սադրել էջմիածնեցիներին մեր հարգված քաղաքապետի դեմ` միտինգներ կազմակերպել և դիմել բոլոր ստոր միջոցների, միթե չե՛ք ամաչում։
Եվ ավելին, ամբողջ Էջմիածնի բնակիչներին անվանում եք վախկոտ և ոչ ունակ ինքն իրեն պաշպանող։
«Ընկեր» դոն, այստեղ ոչ ոք, ոչ ոքից չի վախենում, ընդհակառակը` հարգում և հարգվում է։
Դուք ապացուցում եք, որ ձեր նշած կամ արած ներդրումները ինչ-որ բանի դիմաց են, և մարդկանց ասում եք, որ եկել եք, անելու եք ներդրում, ուրեմն փոխարենը պիտի ստանաք այն, ինչ դուք եք ուզում`այլապես նեդրումը չի լինի։
Իրոք, ամո՛թ է, ուշքի եկեք։
Մինչ այսօր որ դո՛ւք ներդրումներ չեք արել, միթե մեր քաղաքը չի ծաղկե՞լ։
1988-ից մինչ այսօր Հայաստանում այնքան բարի բարերարներ են եղել ու կան, որոնք իրենց արած գործերի համար փոխհատուցումներ չեն ակնկալել, իսկ դո՛ւք, դեռ ոչինչ չարած, արդեն մարդկանց կիսել եք թիմերի, տարածում եք ագրեսիա, սադրում ու դրդում ինչ-ինչ քայլերի` մարդկանց խաղալիք դարձնելով ձեր նենգ շահին հասնելու համար` հանդես գալով «Թավշյա» հեղափոխության անվան տակ:
Միթե դա քաղաք կամ քաղաքացուն հարգել է կոչվում, միթե՞ դա բարերարություն է կոչվում։ Խոսում եք մի բան, անում` հակառակը։ Ո՞վ է մինչ այսօր խանգարել կամ ձեր ձեռքը բռնել, որ չեք արել այդ ձեր թվարկած բարի գործերը: Դե՝ անեիք: Միթե նախկին իշխանությունը քո հարազատները չէին` սկսած նախկին ոստիկանապետ Վ.Գասպարյանից, վերջացրած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանով։ Միթե՞ մոռացել եք` ուղիղ մեկ տարի առաջ հենց դուք էիք նույն Էջմիածնի սպորտսմեններին կանչել ու քարոզում ընտրել ՀՀԿ-ին` «ամենավստահելի գլավնիկամանդույշի» Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին գովերգելով, վստահեցնում, որ ՀՀԿ-ին ձայն տալու դեպքում պիտի գայիք ու ներդրում անեիք։ Եկաք, բայց ներդրում չարեցիք …
Այսօր ի՞նչ եղավ, ինչո՞ւ եք ոգևորվել իշխանափոխությունից։ Ուզում եք նորից ներդրումներ անել, հա, բա պիտի անեք, որ նոր կառավարությանը ցույց տաք , թե իրականում անում եք բարերարություն, իսկ իրականում`օգտագործում առիթը։
Դուք այն մարդն եք, որ երբեք առանց ինչ որ բանի ներդրումներ չեք անի։ (Փողը ինչ-որ գործողություն արժե ձեզ համար)։
«Ընկեր» պիպո, իմ և հարյուրավոր Էջմիածնեցիների անունից եմ ասում, դադարեցրե՛ք ձեր այդ չար ծրագրերը, այլապես մենք խոստանում ենք այդ նույն ստորագրահավաքը, որ տուն առ տուն ընկած, սուտ խոստումների դիմաց կազմակերպում եք մեր քաղաքապետի դեմ, մենք էլ` հանուն արդարության, կազմակերպելու ենք ձեր դեմ, ձեզ հայրենի Իտալիա հետ ուղարկելու համար:

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է


