- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սիրելի հայրենակիցներ, շատ սիրելի և հարգելի կալիֆորնիահայեր,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Այս սրբազնագույն օրվա կապակցությամբ ես շնորհավորում եմ Կալիֆորնիայում հաստատված յուրաքանչյուր հայ ընտանիքի, ամեն հայի անձնապես, նաև այն ամերիկացիներին, ովքեր իրենց նպաստն են բերել մեր հայրենիքին:
Հպարտանում եմ ձեզանով, հրաշալի գիտակցելով, որ դուք մեր հայրենյաց ջահակիրներն եք, մշտապես կրում եք մեր սուրբ երկրի ոգին ձեր մտքում և սրտում: Երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր հայ ժողովուրդն իր հավաքական անկոտրում կամքը դրսևորեց և, ի շարունակումն 1918 թվականին հիմք դրված մեր անկախ պետականության, որոշեց իրավական գետնի վրա կերտել ինքնիշխան ժամանակակից պետություն, ձեզանից յուրաքանչյուրն իր անմիջական մասնակցությունն է բերել մեր ազգային իղձերի իրականացմանը: Ես նկատի ունեմ ոչ միայն նրանց, ովքեր իրենց վճռական քվեով են դրսևորել ժողովրդի կամքը հենց Հայաստանում այդ սեպտեմբեր 21-յան պանծալի օրը, այլև նրանց, ովքեր, սերունդներով փայփայել են այդ երազանքը ու հայրենիքից հեռու գտնվող Կալիֆորնիայում հոգով ու սրտով մաս կազմել այդ պատմական որոշմանն ու գործընթացին: Աշխարհագրությունը պարզապես չէր կարող մեզ բաժանել:
Մեր ազգն անչափ հպարտանում է իր այն զավակներով, ովքեր գործնականում են նպաստել հայոց պետականության կայացմանը անկախությանը հաջորդած տարիներին: Այս օրն այն օրն է, երբ տոնելու հետ մեկտեղ, մենք պետք է անսահման հարգանքի մեր տուրքը մատուցենք բոլոր նշյալ հայ տղամարդկանց և կանանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել այդ նվիրական նպատակի իրականացման համար:
Անկախության հռչակումից 27 տարի անց, մեր այսօրվա վերածնված հայրենիքը հույսի և լույսի ապագա է բացում անխտիր բոլորիս համար: Մենք պետք է միասին ուղի հարթենք դեպի մեր փայփայած ապագան, դեպի մեր հայրենի պետության ժողովրդավարական, ապահով ու բարօրության վրա հիմնված հասարակարգը: Մեր փայլուն երիտասարդությունն իր բարձր արժեհամակարգով, մեր ամբողջ ժողովուրդը ապացուցեց, որ արժանի է այդ պայծառ ապագայի իրական կյանքի կոչմանը: Ես այժմ միայն կոչ չեմ անում նոր ավյունով նպաստելու մեր պաշտելի Հայաստանի զարգացմանը: Ես կոչ եմ անում անմիջականորեն ստանձնել մեր բոլորիս՝ Հայաստան վեհորեն կոչվող երկրի վերակերտումն ու զարգացումն այն հիմնասյուների վրա, որ ձեր երազածն է:
Իմ դիվանագիտական առաքելության՝ արևմտաամերիկյան բազմաբովանդակ խնդիրների հետ մեկտեղ, ես այստեղ՝ Լոս Անջելես, վերստին եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս, ծառայելու Ձեզ՝ կալիֆորնիահայությանը և Արևմտյան Միացյալ Նահանգների մեր հայրենակիցներին՝ ի շահ մեր հայրենիքի, հանձնառություն ստանձնելով գործնականում կամրջելու Կալիֆորնիան Հայաստանի հետ: Կեցցե Հայաստանի անկախությունը, կեցցե Հայաստանը, կեցցե կալիֆորնիահայությունն ու ամբողջ հայ ժողովուրդը:

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...


