- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մայրենի լեզվի պահպանությունն ու տարածումը մշտապես եղել է Հայոց Մայր եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հիմնական առաքելություններից մեկը։ Այդ նպատակին ծառայել են թեմապատկան դպրոցներն ու մշակութային օջախները, որոնց շարքին այսօր Արևմտյան թեմում առանձնանում են Շաբաթօրյա վարժարանները։
Հարկ է նշել, որ վերջիններս այս տարի ստանալով պետական հավաստագիր՝ թևակոխեցին զարգացման նոր հանգրվան՝ սփյուռքի պատմության մեջ բացելով սեփական, նոր, հաղթական էջը։
Այս պատվաբեր ու բացառիկ իրողությունը դպրոցների կյանքում պահանջում է նոր փոփոխություններ, բարեփոխումներ, կրթական, կառավարչական և այլ ոլորտներում։ Այդ նպատակով 2024 թ․-ի սեպտեմբերի 21-ին առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ և նախագահությամբ տեղի ունեցավ
Շաբաթօրյա վարժարանների գիտակրթական հանձնախմբի ժողով՝ նորացված կազմով, որին մասնակցում էր նաև Արևմտյան թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ, հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը։
Օրակարգի համաձայն ընդունվեցին կանոնադրական նոր փաթեթներ, որոնք թեմի ողջ տարածքով կիրառելի պետք
է դառնան բոլոր շաբաթօրյա դպրոցների համար։ Ընտրությամբ դադարեցվեց նախկին կանոնադրության գործածությունը և հաստատվեց նորը, որը համապատասխանում է պահանջվող չափանիշներին և թեմի օրենքիներին։ Ըստ որի առաջնորդանիստ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը գիտակցվում է որպես թեմի Մայր Շաբաթօրյա վարժարան, իսկ մնացած կրթօջախները, պահպանելով իրենց անվանումները, դառնում են նրա
մասնաճյուղերը։
Առաջնորդ սրբազան հոր օրհնությամբ Շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսչի պարտականությունները շարունակում է կատարել բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, որը միաժամանակ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրենն է։ Հոգևոր տեսչության իշխանության ներքո, ժողովում եռամյա
կարգով և ընտրությամբ հաստատվեցին շաբաթօրյա դպրոցների կրթական հանձնախմբի նոր անդամները հետևյալ
կազմով՝
Տ․ Խաժակ քահանա Շահբազյան
Ատենապետ - դոկ․ Էլլի Անդրեասյան
Փոխատենապետ - դոկ․ Արփի Մարտիրոսյան
Քարտուղար - Արփի Ավանեսյան
Անդամներ -Ալեն Հախվերդյան, Սեդա Աբաջյան
Կրթական հանձնախմբի ժողովի ավարտին մեկնարկեց Շաբաթօրյա դպրոցների տնօրենների ավանդական ժողովը, որին մասնակցում էին ոչ միայն Լոս Անջելեսի շրջանի վարժարանների պատասխանատուները, այլև հեռավոր կրթօջախների ղեկավարները՝ առցանց միջոցով։
Առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի ողջույնի խոսքից հետո տնօրենները ծանոթացան կրթական հանձնախմբի նոր անդամներին, ապա գիտակրթական հանձնախմբի քարտուղար Արփի Ավանեսյանը ներկաներին տեղեկացրեց կանոնադրական նոր փոփոխությունները։
Տնօրենները հանդես եկան համառոտ հաշվետվությամբ։ Արձանագրվեց, որ շատ վայրերում եռապատկվել,
կամ քառապատկվել են աշակերտների քանակը և այդ պարագայում դպրոցները դարձել են երկհերթ։
Քննարկումներ եղան կրթօջախների միօրինակության, ուսումնական ծրագրերի արդյունավետ օգտագործման և զարգացման նոր հեռանկարների մասին։
Վերջում առաջնորդական ընդհանուր փոխանորդ, հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը բոլորին մաղթեց հաջող ու բեղմնավոր ուսումնական տարի՝ հորդորելով կազմակերպել համընդհանուր ծրագրեր, որոնք միտված կլինեն Արևմտյան թեմի նմանօրինակ դպրոցների աշակերտների համընդհանուր ծանոթացմանը և ազգային ու հոգեմտավոր կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև ցանկություն հայտնեց այցելել դպրոցներ և տեղում
ծանոթանալ հաստատությունների կրթական կյանքին։
Շաբաթօրյա վարժարանների մամլո դիվան

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...



