- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արդեն 3 տարի է, ինչ USArmenianews.com-ը իր գործունեությունն է ծավալում լրատվական դաշտում: Չնայած իր համեստ հնարավորություններին ու գոյության, համեմատաբար կարճ ժամանակահատվածին` կայքը հասցրել է իր ուրույն տեղը գրավել լրատվական դաշտում՝ վայելելով ընթերցողների մեծ բանակին:
Կայքը լրատվական-վերլուծական ռեսուրս հանդիսանալուն զուգահեռ, ըստ էության, ազատ հարթակ է, ուր իրենց օբյեկտիվ խոսքն ընթերցողին ներկայացնելու հնարավորություն ունեն բոլորը, այն բաց է համագործակցել ցանկացող անհատների համար՝ կարևորագույն սկզբունք հռչակելով խոսքի ազատությունն ու անաչառությունը, անկաշառ գործունեությունը, և սա այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, այս ընթացքում կայքը բազմաթիվ անգամներ հայտնվել է որոշների թիրախում, ովքեր, լռեցնելու համար ճշմարտության ձայնը, հաճախ, ամեն գնով, փորձել են լռեցնել ազատ խոսքն ու իրականությունը խեղաթյուրել:
Կայքը, սակայն, չնայած կրած հալածանքներին, այսօր էլ շարունակում է պայքարել արդարության հաղթանակի, օբյեկտիվ, անկաշառ խոսքի հարթակ լինելու համար: Լավին՝ լավ, վատին՝ վատ սկզբունքն է, որ այս տարիների ընթացքում մշտապես ընկած է եղել ու շարունակելու է մնալ կայքի գործունեության հիմքում:
Անշո՛ւշտ, այսօր, թերևս, հնարավոր չէր լինի խոսել կայքի անձեռնմխելի հեղինակության մասին, եթե չլինեին նրանք, ովքեր այս ընթացքում իրենց գործուն մասնակցությունն են բերել կոնտենտի ստեղծման գործում:
Այս իմաստով հատկապես կարևոր ենք համարում ընդգծել բազմավաստակ մանկավարժ տիկին Նատաշա Պողոսյանի՝ «Մանկավարժի անկյուն» խորագրի անփոխարինելի հեղինակի բացառիկ դերը բովանդակության կերտման կարևոր գործում:
Տիկին Նատաշա Պողոսյանի շնորհիվ է, որ կայքը ռեալիզացնում ու անքակտելի է դարձնում հատկապես Սփյուռք-Հայաստան-Արցախ կապը` հնարավորություն տալով, դիցուք, Արցախի՝ Մարտակերտի շրջանի Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի աշակերտներին ու ողջ ուսուցչական կազմին իրենց լուման ունենալու այս ամենում: Նրանք այսօր հնարավորություն ունեն՝ իրենց անաղարտ խոսքն ուղղելու կայքի ընթերցողներին, ստեղծագործելու, անտեսված չմնալու, ինչն, անկասկած, չափազանց կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով Արցախի՝ փաստացի պատերազմական վիճակում գտնվելու հանգամանքը:
Ի դեպ՝ պետք է նշենք, որ Նատաշա Պողոսյանի հեղինակային արդեն երրորդ գիրքն է, որ այս ընթացքում լույս է տեսնում «Մանկավարժի անկյուն» խորագրի ներքո, ուր մեկտեղվել են աշակերտների, ուսուցչական կազմի հեղինակած նյութերը՝ հրապարակված կայքում, և կասկած չկա, որ այդ ամենն ապագայում ևս շարունակական է լինելու:
Մեկ բան հստակ է՝ USArmenianews.com-ն երբեք չի հրաժարվելու ու մշտապես հավատարիմ է լինելու իր որդեգրած մարդակենտրոն քաղաքականությանը:
Կայքը, որ որևիցե շահադիտական նպատակներ չի հետապնդում, մշտապես եղել ու մնալու է օբյեկտիվ իրականության հայելին՝ անկախ այն հանգամանքից՝ դա դուր կգա՞ ոմանց, թե՞ ոչ, անկախ նրանից, թե ով ինչ սուբյեկտիվ վերաբերմունք ունի ճշմարտության ու այդ ճշմարտւթյունը հանրայնացնելուն ուղղված մեր գործելաոճի նկատմամբ:
USArmenianews.com-ի գլխավոր պայքարը մեկ բանում է կայանում՝ իրականության աղավաղման կանխարգելումը, այն խեղաթյուրել ցանկացողներին ընդդիմանալն ու դիմակների պատռումը:
Ծնունդդ շնորհավո՛ր, USArmenianews.com

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը


