- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Էներգակիրների հարցերով աշխարհում առաջատար մասնագետ, Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի պատասխանատու Պետրոս Թերզյանը Շուշիում ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ժամանակ ասած, որ «…Հայաստանի մեջ փտածություն կա քաղաքական իմաստով, բարոյական իմաստով…», «…զարմանալի չէ, որ մենք ականատես եղանք բացթողումներու և թերություններու», «…պետք է սրբագրել, որովհետև ուղղակի շտապ հարց է, կարելի չէ այսպես շարունակել»:
Չգիտենք որքան է պարոն Թերզյանը ծանոթ հենց սփյուռքում և հենց Ֆրանսիայում բնակվող այն բազմաթիվ քաղաքացիների նույնանման կարծիքին, որը նրանք արտահայտում են տարիներ ի վեր, բայց համենայն դեպս գովելի է, որ վերջապես նա էլ է արտահայտում նման կարծիք: Ավելի լավ է ուշ քան երբեք:
Հետո՞:
Գիտակցու՞մ է արդյոք պարոն Թերզյանը, որ նա կարող է սկսել հենց հիմնադրամից, որտեղ ինքն էլ մաս է կազմում հոգաբարձուների խորհրդում:
Գիտակցու՞մ է արդյոք նա, որ իրենց հոգաբարձուների խորհուրդի ձևավորվելը արդեն իսկ կասկածներ է առաջացնում այդ կառույցի հանդեպ: Ոչ մեկը չգիտի թե ինչպես է այն կազմավորվում, որի արդյունքում խորհրդի անդամ են դարձել երկար տարիներ կոռուպցիայի մեջ կասկածվող անձինք, սկսված Սերժ Սարգսյանից:
Եթե այդ խորհուրդը կազմավորվեր բաց քննարկումներով, ապա խորհրդի անդամների կեսը երբեք նրա անդամ չէին լինի:
Տարիներ տևած այսպիսի խորհրդով աշխատելու արդյունքում հավատը հիմնադրամի հանդեպ գտնվում է ամենացածր մակարդակի վրա և սլացիկ կերպով շարունակում է իջնել:
Ի՞նչ եք մտադիր անել Դուք, պարոն Թերզյան, որ գոնե հիմնադրամի կառույցում փտածությունը վերացնեք:
Մենք վաղուց ի վեր առաջարկում էինք որոշ ակնհայտ քայլեր, որոնք կոգնեն հիմնադրամի անկումը կանխելուն:
1. Որպես Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամ դուք և մնացած ազնիվ անդամները առաջիկա նիստի ժամանակ հեռացրեք ձեր շարքերից կոռուպցիայի մեջ կասկածվող ներկա իշխանական համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Դրանով իսկ դուք կփրկեք Հիմնադրամը կործանվելուց:
2. Դադարեցրեք Ձեր համագործակցությունը ներկա կոռումպացված իշխանության հետ: Սփյուռքում գործող տասնյակ հիմնադրամներ, մերը այդ թվում, աշխատում են առանց որևէ համագործակցության այդ կասկածելի մարդկանց հետ: Հիմնադրամի հանդեպ հավատի կորուստը բերում է նրան, որ միայն վերջին մի քանի ամսում բազմաթիվ նոր հիմնադրամներ ստեղծվեցին և ակտիվ աշխատում են:
Եթե հիմնադրամը շարունակի այնպես, ինչպես որ հիմա է, այն ոչ մի ապագա չունի և ընդհամենը մի քանի տարվա ընթացքում այն կվերածվի մարգինալ մի կազմակերպության և Դուք կլինեք այդ գործընթացի մասնակիցը:
Եթե սովորաբար Մայիսի վերջերին կայացող այս տարվա հոգաբարձուների ընդհանուր ժողովը չմաքրի իր շարքերը, ապա Դուք կկորցնեք այն եզակի հնարավորությունը, երբ Ձեր խոսքը կկարողանայիք գործով ապացուցել:
Իսկ եթե կարողանաք հիմնադրամը դնել ինքնամաքրման ճանապարհին, մենք առաջինը կլինենք, որ կվերականգնենք մեր սատարումը հիմնադրամին և կոչ կանենք մյուսներին նույնպես սատարեն:
Պարոն Թերզյան, կլինե՞ն արդյոք հետագա քայլեր:
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժում Լոս Անջելեսի մասնաճյուղ
Հ.Գ. Ստորև պարոն Թերզյանի ՍիվիլՆեթին տված հարցազրույցի հղումն է:

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...


