- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Կալիֆոռնիայում 750 մարդ այժմ կանգնած է մահապատժի ուղու վրա՝ սպասելով դատարանի վերջնական որոշմանը:
«Լոյոլա» իրավաբանական համալսարանից Փաուլա Միթչելի կարծիքով, 1978 թվականից ի վեր, երբ Կալիֆոռնիան վերականգնեց մահապատժի կիրառման օրենքը, օրինական պատժամիջոցների համակարգը խախտվեց:
«Կալիֆոռնիայի հարկատուները ավելի քան 5 միլիարդ դոլար են վճարել: Նահանգը մահապատիժ է կիրառել 13 անձի նկատմամբ: Մոտ 100 մարդ մահացել է մահապատժի դատավճռի որոշմանը սպասելու ժամանակահատվածում, հիվանդության կամ ծերության պատճառով»:
Երկու ամբողջովին տարբեր օրինագծեր են առաջադրվել քվեարկության. Առաջարկ 62՝ կվերացնի մահապատիժը, իսկ առաջարկ 66՝ մահապատժի կիրառման գործընթացը ավելի արդյունավետ կդարձնի:
Քաղաքացիներն այս ուղղությամբ հակասական կարծիքներ ունեն:
Դերասան Մայք Ֆարրելն ասում է,- «Ինձ համար ակնհայտ է, որ մեր երկրում մահապատժի կիրառումը հիմնված է ռասայական խտրականության վրա: Այն կիրառվում է միայն աղքատների և պատշաճ պաշտպանություն չունեցող մարդկանց նկատմամբ: Դա անարդարացի է»:

Սակայն Քերմիթ Ալեքսանդրը՝ ում մորը, քրոջը և երկու զարմիկներին սպանել են, կողմ է մահապատժի կիրառմանը:Քերմիթի կինը ասում է,- «Դա արդարության հաստատման համար է: Եթե դա վրեժխնդրության համար լիներ, ապա ամուսինս վրեժ կլուծեր 30 տարի առաջ դատարանում: Եթե արդարության հաստատման համար ժամանակ է հարկավոր, ապա թող այդպես էլ լինի»:ԱՄՆ-ի 30 նահանգներում դեռևս գործում է մահապատժի կիրառման օրենքը, մյուս 20 նահանգները դրանից հրաժարվել են: Մահապատիժը հազվագյուտ է կիրառվում, սակայն շատ դատախազներ, ինչպես օրինակ Ռիվերսայդ համայնքի դատախազ Մայք Հեսթրին կարծում են, որ մահապատժի օրենքը պետք է մնա, որպեսզի կիրառվի ամենածայրահեղ հանցագործությունների դեպքում:«Կարծում եմ դա մի գործիք է, որը արդարադատության համակարգին անհրաժեշտ է ամենանողկալի և արտասովոր հանցագործությունները համապատասխանորեն պատժելու համար: Դա նաև հասարակության համար՝ կատարվածի շուրջ իրենց վրդովմունքն արտահայտելու միջոց է»:Օրինագծերի քվեարկությունը կանցկացվի սույն թվականի նոյեմբերի 8-ին:

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...


