- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լոս Անջելեսում շուրջ չորս տասնամյակ իր ազգապահպան ու քրիստոսանվեր առաքելությունն է իրականացնում Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցին: Տարիների հեռավոր հոլովույթներից անցնելով` եկեղեցին տեսել է բազմաթիվ դժվարություններ, սակայն հաղթահարելով դրանք, շարունակել է իր անսակարկ ծառայությունները մատուցել մեր ժողովրդին:
Ժամանակի հրամայականով եկեղեցու պաշտոնեությունը՝ գլխավորությամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի, ծրագրեր էր մշակում, եկեղեցին հիմնովին վերակառուցելու ուղղությամբ:
Հովհաննես սարկավագ Գումրույանը հայտնում է, որ երկարատև կազմակերպչական աշխատանքները հասել են իրենց լրումին, որի արդյունքում վերջնականապես հաստատվեցին հատակագիծը և շինարարության հետ կապված թույլտվությունները: Նորակառույցը, վեր խոյանալով աշխարհահռչակ Հոլիվուդի սրտում, յուրօրինակ խտացումը պիտի լինի արդի ճարտարապետության՝ օժտված նոր, հետաքրքիր լուծումներով։
2016 թ.-ի նոյեմբերի 6-ին ներկայիս եկեղեցական համալիրում տեղի ունեցավ պատմական վերջին արարողությունը: Օրվա պատարագիչ, թեմական առաջնորդ Հովնան սրբազանն իր խոսքում նշեց, որ նոր եկեղեցին պիտի դառնա ոչ միայն հայության, այլև Հոլիվուդի խորհրդանիշներից մեկը: Ապա ներկաներին հորդորեց, որ շինարարության ընթացքում քարին ու շաղախին խառնեն նաև իրենց սրտաբուխ ու անկեղծ աղոթքները՝ թև ու թիկունք լինելով եկեղեցու բազմավաստակ, երախտավոր հովիվ, արժանաշնորհ Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանին:
Պատարագին ներկա էին եկեղեցու հիմնադիր, նախկին առաջնորդ, գերաշնորհ Տ. Վաչե արք. Հովսեփյանը, արժանապատիվ Տ.Վազգեն քահանա Մովսիսյանը, ինչպես նաև գաղութի զանազան կառույցների ներկայացուցիչներ, մտավորականեր, խուռներամ հավատացյալներ։
Հավարտ պատարագի եկեղեցու հոգաբարձությունը «Ղազանչյան» սրահում կազմակերպել էր հյուրասիրություն, ուր տեղի ունեցավ մտքերի ջերմ փոխանակություն հավատացյալների ու պաշտոնեության հետ։ Ծխական անդամները հանդես եկան առաջարկություններով, որոնք քննարկվեցին նոյեմբերի 16-ի Հոգաբարձուների Խորհրդի ժողովում։ Արդյունքում որոշվեց, որ շինարարության ընթացքում, որը հավանաբար կտևի 2 տարի, հովիվը և հարակից մարմինները հավատացյալների հետ իրենց կապը պիտի պահեն մշտական այցելություններով, եկեղեցու կողմից կազմակերպվող ամենամյա, ավանդական հանդիսություններով, ինչպես նաև ժամանակակից կապի ու հեռահաղորդակցության բոլոր միջոցներով։

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...


