- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Գաղտնիք չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի էֆեկտիվությունը շատ դեպքերում ու ամենից հաճախ կախված է լինում այն բանից, թե ովքեր են նրանց խորհրդականներն , օգնականները:
Մինչև վերջերս հայաստանյան չինովնիկների շրջանում ընդունված կանոններից մեկն էլ հենց մեծաթիվ օգնականներ ու խորհրդականներ ունենալն էր:
Յուրաքանչյուր իրեն հարգող պետական պաշտոնյա, նույնիսկ ոչ այնքան բարձրաստիճան, սեփական պարտքն է համարում միանգամից ասենք չորս-հինգ խորհրդական ու օգնական ունենալ, իսկ որոշ բարձրաստիճանների դեպքում` այդ թիվն երբեմն հասնում էր յոթ-ութի:
Մի խոսքով` պաշտոնյաներն իրենք իրենց համար , բայց, բնականաբար, ոչ իրենց հաշվին, ստեղծել էին մի աշխատանքային միջավայր,ուր բացի ստորագրելուց ուրիշ ոչինչ իրենցից փաստացի չէր պահանջվում: Աշխատանքի մեծ մասը իրենց փոխարեն կատարում էին խորհրդականներն ու օգնականները:
Եկավ Կարեն Կարապետյանն ու կարծես փորձեց վերջ դնել այս ոչ բարի ավանդույթին ու զարկ տվեց կրճատումներին`փորձելով իբր միջոցներ խնայել և այլն:
Իհարկե, այդ ընթացքում չմոռացավ իր համար խորհրդական վարձել՝ ի դեմս Շուշան Սարդարյանի, որն էլ այժմ իր նոր պաշտոնում փորձում է թեթևացնել վարչապետի աշխատանքային գրաֆիկից բխող ծանրաբեռնվածությունը:
Որքան էլ տարօրինակ լինի խոստովանելը, փաստ է,սակայն, որ այլոց սխալները մատնանշող վարչապետի մոտ,նրա աշխատասենյակից ներս ամեն բան այնքան էլ հարթ չի ընթանում:
Մասնավորապես` խնդիրներ են առաջացել Կարապետյանին ուղղվող նամակների հետ:
Շատ նամակներ, խնդրագրեր մնում են ուղղակի անպատասխան կամ արժանանում սիմվոլիկ արձագանքի:
Ի դեպ`ավելորդ չէր լինի նշել, որ այս հարցերը հիմնականում համակարգում է վերոհիշյալ անձը` Շուշան Սարդարյանը:
Պետք է նկատել, բավական պատկառելի ճանապարհ ունի տիկին Սարդարյանը անցած Կարեն Կարապետյանի հետ: Նրանք միասին աշխատել են տարբեր ոլորտներում, անգամ՝ երբ Կարեն Կարապետյանը «Հայ Ռուսգազարդ»-ի ղեկավարն էր, իսկ Շուշան Սարդարյանը հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Ավելորդ չենք համարի ևս մեկ անգամ հիշեցնելու, որ միասին աշխատել են նաև Երևանի քաղաքապետարանում, որտեղ Շուշան Սարդարյանը Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարն էր։
Բայց թե շարքային քաղաքացուն այս բեղուն փոխգործակցությունն ինչ է տալիս իրականում, մեծ հարց է դեռևս, քանի որ անարձագանք մնացող նամակների ու խնդրագրերի շուրջ հասարակության շրջանում դժգոհությունները միայն ավելանում են:
Ինչպես հայտնի է, Կարապետյանն ամեն կերպ փորձում է աչքի ընկնել ժողովրդի առաջ իր մաքսիմալ բաց աշխատելաոճով:
Ամեն ինչ անում է` տպավորություն ստեղծելու, թե իբր ինքը կամավոր ծառան է իր ժողովրդի ու ջանք չի խնայում `սեփական օրինակով ցույց տալու,թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի պաշտոնյան:
Պետք է, իհարկե, ողջունել Կարապետյանի այս նորարարությունը միայն թե մեկ վերապահումով` միայն տեսախցիկների առջև սրա-նրա վրա մուննաթ գալը բավարար չէ` համապատասխան «իմիջ» ստեղծելու ու այն պահպանելու համար:
Հարկավոր է այդ ամենը հիմնավորել ռեալ աշխատանքով ու, ամենակարևորն, օպերատիվությամբ, ինչը՝ փաստացի չի արվում, կամ արվում է, սակայն վատ:
«Ինչու»-ի պատասխանը, թերևս, ոչ այնքան Կարապետյանի մեջ պետք է փնտրել, որքան նրա օգնականների ու խորհրդականների, որոնք, փաստացի, բավարար ջանք չեն թափում` իրենց պարտավորությունները հավուր պատշաճի իրականացնելու:
Շուշան Սարդարյանի օրինակը` դրա վառ ապացույց: Ինչո՞ւ են անպատասխան մնում վարչապետին ուղղված նամակներն, այդպես էլ անհասկանալի է մնում:
Միգուցե Սարդարյանը դրանք թաքցնո՞ւմ է…
Հ.Գ. Հիշեցնենք, որ վերջերս մամուլով շրջանառվող լուրերին, ՀՀԿ համամասնական ցուցակում հանգրվանելու նպատակով Շուշան Սարդարյանի անունը որպես թեկնածու նույնպես շրջանառվում է, իսկ վերջինիս քաղաքական մեկենասությունը թերեւս ստանձնել է վարչապետ՝ Կարեն Կարապետյանը։
Գայանե Մանուկյան

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...


