- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հայելի»-ն գրում է.Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն սկսեց քննել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Բագրատաշենի անցակետում ապահովագրական ընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցային պայմանների հարցով:
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 22-ին մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում Բագրատաշենի մաքսակետի տարածքում 11 քառակուսի մետրով տարածքը հատկացրել էր «Թոփ-Սփին» ընկերությանը:Ուշագրավ է, որ «Թոփ-Սփինը» հայտարարված աճուրդի միակ մասնակիցն էր: Աճուրդից հետո Բարգատաշենի անցակետի մոտակայքում գործող ավելի քան 4 տասնյակ ապահովագրական գործակալներ բողոքի ակցիաներ անցկացրեցին՝ մի քանի անգամ փակեցին ճանապարհը, պնդելով, թե ՊԵԿ-ը հակամրցակցային պայմաններ է ձևավորել, ինչից հետո պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմում ուղղեց Շաբոյանի ղեկավարած հանձնաժողով ՝ պահանջելով վարույթ հարուցել ստեղծված իրավիճակը պարզելու համար: Հանձնաժողովում պատգամավորի ներկայացուցիչ, «Ելք»-ի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը պնդեց, որ ՊԵԿ-ը ստեղծել է հակամրցակցային պայմաններ։ «Թոփ-Սփին» ընկերությունը ներկայացնում է «Նաիրի Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունները։ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Վերջինս այսօր էլ ընկերության խորհրդի անդամ է: Գաղտնիք չէ վարչապետի եւ Քոչարյանների բարեկամական կապը։
Ավելին այս քննարկման ընթացքում ընկերության ներկայացուցիչ Հայկ Մելքոնյանը բացահայտեց, որ բացի Բագրատաշենի և Բավրայի մաքսակետերից, իրենց նաև հատկացվել է Մեղրիի մաքսակետում առանձնացված տարածք։ Հանձնաժողովի անդամները համաձայն չեն պատգամավորի կարծիքին ու հակադարձել են, որ մրցույթ է հայտարարվել, հետեւաբար մյուս ապահովագրական ընկերությունները եւս կարող էին մասնակցել դրան։Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց` մրցույթով եղե՞լ է սահմանափակում, որ մաքսատան տարածքում 1 ընկերություն պետք է գործի, սակայն ի պատասխան հանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանեց, թե մրցույթի պայմաններում չի երեւում` ինչ նպատակով է տարածքը տրվում։
Հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում չկայացրեց, պետք է լսեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին` որպեսզի տեղեկանան` նրանք իմացել են մրցույթի մասին, թե ոչ: Ինչպես ասում են՝ Շաբոյանն ու նրա ենթակաները իրենց ոճի մեջ են, նրանք ինչպես ողջ գործունեության, այնպես էլ այս նիստի ընթացքում չէին կարող չպաշտպանել օլիգարխիայի շահերը։ Ձեւավորվել է մի վիճակ, երբ ապահովագրական մյուս ընկերություններին թույլ չեն տալիս շուկա մուտք գործել։ Սա կարծես թե նորություն չէ։ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում նման մրցույթներն ու պետական գնումների գործընթացը ձեւական բնույթ է կրում։ Եթե անգամ որեւէ գործընթացի վերաբերյալ մրցույթ է հայտարարվում, ապա հազար ու մի մեթոդներ գործի են դրվում, որպեսզի տվյալ «մրցույթում» հաղթի յուրային ընկերությունը։ Մամուլը տարիներ շարունակ գրել է, որ անգամ բանակի մատակարարներն են ընտրվել այս սկզբունքով, մերժվել են բանակին ավելի էժան գներով ծառայություն իրականացնելու պատրաստակամություն հայտնած ընկերությունների հայտերը, փոխարենը դրանք վստահել են մի քանի անգամ թանկ գնով գործունեություն իրականացնող ընկերության։
Այնպես որ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները բիզնեսի համար առավել նպաստավոր ու հավասար պայմաններ ստեղծելու մասին, սին էին ու մտացածին։ Նրա վարչապետության կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որինքը ոչնչով չի տարբերվում նախորդ կառավարություններից, առաջ է մղում յուրայիններին ու փակում դաշտը մյուսների առջեւ։ Թեպետ մի բանով, այդուհանդերձ, տարբերվում է, նա գործում է նախորդների պես, սակայն անամոթաբար հակառակի մասին խրոխտ հայտարարություն անում։
Շարունակությունը՝ այստեղ:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»