- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«1in.am »-ը գրում է.Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամները, յուրաքանչյուրը, պարզվում է՝ առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։
Նշենք, որ armtimes.com-ը գրել էր, որ ծեծի հիմնական մասնակիցներից ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում: ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին հասցված գույքային վնասի վերաբերյալ, հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ և հատուցում ստանալու նպատակով, նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում:
Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու և գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից:
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ հայտնված նյութերից մենք պարզում ենք, որ Վասպուրակ Մարտիրոսյանից ոչնչով հետ չի մնում միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երևանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ Գասպարյանը, որին հաջողվել էր քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ:
Մասնավորապես մեր ձեռեքի տակ եղած նյութերից պարզ է դառնում, որ Արտակ Գասպարյանի դեմ անցած տարի հաղորդում է ներկայացվել հատուկ քննչական ծառայություն, որով քննություն է գնում։
Այդ տեղեկությունների համաձայն՝ դեռևս 2007 թվականից Արտակ Գասպարյանը թաղված է պարտքերի մեջ: Իսկ 2013 թվականի սեպտեմբեր ամսին բանկերից մեկի ղեկավարությանը տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք և ստացել 135.000 ԱՄՆ դոլար վարկ: Վարկի դիմաց գրավադրել է եղբոր՝ Մելիք Գասպարյանին պատկանող տունը: Վարկը չմարելու պատճառով եղբորը պատկանող տունը դարձել է բանկի սեփականությունը:
Դիմող կողմը իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ պատրաստ է ապացուցել, որ Արտակ Գասպարյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (1-ին կամ 2-րդ մաս) հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ։
Ինչպես նշեցինք, այս գործով դեռ քննություն է գնում։
Նշենք, որ Արտակ Գասպարյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա 1994թ-ից ծառայության է անցել ՀՀ ՆԳՆ Նոր Նորքի բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր:
2004 թ-ից աշխատել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ բաժնում` որպես հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, որից հետո 2009թ-ից ծառայությունը շարունակել է ՀՀ ոստիկանության շտաբում: Ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է պատվոգրերով և մի շարք շքանշաններով:
2012թ-ին ոստիկանության փոխգնդապետի կոչումով անցել է ծառայողական կենսաթոշակի:
Վերը թվարկված երկու դեպքերը վառ ապացույցն են, թե ովքեր են հավաքված ավագանու ՀՀԿ խմբակցությունում։ Փաստորեն նրանք ոչ միայն կին ծեծող են, այլև թաթախված են քրեական տարբեր հանցագործությունների մեջ։ Նրանցից բացի, ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ են հայտնի քրեական դեմքեր, մականունավորներ։
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»