- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Շատերին նկատելի է, որ ամերիկյան USArmenianews.com հայկական-լրատվական կայքում տեղադրվող բոլոր օրագրային գրառումներս տեսանելի են դառնում «Ֆեյսբուք» և «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցերի միջոցով: Այդտեղ ընթերցողներ կան, ովքեր մայր Հայաստանից են, Սփյուռքից կամ մեր կողմերից՝ արցախցիներ, մոտիկ և հեռուներում ապրող ինձ հարազատ ու շատ մտերիմ մարդիկ, այս տարածքում հարազատացած դեմքեր:
Ամեն անգամ հոգիս թևածում է հեռուներում, որ կարոտը շատերին բերում է իմ էջը, ընթերցում են հրապարակումներս, երբեմն՝ արձագանքում, գուցե երբեմն՝ լռում, բայց այդ լռության մեջ էլ տեսնում եմ շատերի կարոտը թև առած, որ երամից կտրված՝ այն միայնակ կռունկի նման գալիս են ինձ այցի: Առավել շատ դա նկատելի է «Օդնոկլասնիկ»-ում, որտեղ իմ ընթերցողները մարտակերտցիներ են, իմ համագյուղացի մոխրաթաղցիներ, հատկապես՝ նրանց մեջ 92-ի պատերազմից ու բռնատեղահանությունից հետո օտարության մեջ ապրող մեր հայրենակիցները:
Ու տեսնում եմ, որ ընթերցում են իմ նյութերը, բայց նրանցից ոմանք լուռ են, այս հեռվից զգում եմ այն լռությունը, որ կարոտ ունի իր մեջ, լռություն, որ ծնվում է մենության մեջ, առավել ևս` խոսուն լռություն: Նրանց այդ լռությունը հիշեցնում է ինձ երբեմն սևակյան տողերը. «Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր: Ամեն ինչ է լռել: Եվ լռել է այնպես, Ինչպես բառարանում բառն է լռում»:
Բայց կարոտը ճեղքում է այդ լռությունը, ու երբեմն հայացքս հառում եմ նրանց, որ հեռուներում են ապրում, հիշում ֆրանսահայ գրող Շահնուրի հերոսներին, ովքեր նահանջում են առանց երգի, կամովին թե ակամա կամաց-կամաց հեռանում են իրենց ազգային արժեքներից այնպես, ինչպես հայի սերունդն է հիմա հեռանում իր ազգայինից օտարության մեջ: Բայց մի՞թե ես էլ այդպես չզգացի այդ հեռանալը դեռևս տարիներ առաջ, երբ հեռուներում էի՝ հայրենիքից բռնագաղթված: Ու վերադարձա...Վերադարձա դստերս հետ, որ փրկենք մեզ այն մեծ նահանջից, այն ուծացումից, այն օտարացումից, որ սպասվում էր մեզ:
Դժվար է ազգային արժեքներն ու մարդու հոգու ցավն արտահայտել օտար լեզվով: Կարող է նաև ճիշտ չեմ արտահայտվում, բայց երբեմն ինձ թվում է` կարոտը հատուկ է միայն հայի տեսակին, այն էլ` իսկական հային: Ու Շահնուրի վեպի հերոսի խոսքով ամեն օր այս հեռուներից զգում եմ օտարության մեջ ապրող հայերին պարուրած այն վտանգը, որ վաղուց ահազանգել էր գրողը. « «Կարոտ» բառին ֆրանսերենը չկա... «կարոտը» չկա...թող որ հիշեցնեմ, որ ֆրանսերենը գոյություն չունի նաև «մայր» բառին, «հայ» բառին, «աքսոր» բառին...ֆրանսերենը չկա մեր «գաղթականին», մեր «որբին»...»:
Շատ դեպքերում կարծես ինքս էլ երևում եմ ինձ հետ մենախոսելիս, կամ հեռուներում ապրող իմ հայրենակիցների լռության, խոհական գեղեցիկի կողքին եմ հայտնվում՝ իմ մտքերի դեգերումներով, հոգու տվայտանքներով, մարդկային փոթորկուն կյանքի նկատմամբ իմ ընդվզումներով: Այս կյանքում երբեմն առնչվում եմ իդեալի և իրականության ներդաշնակությանը, շատ ժամանակ հենց այդ սահմանագծում հայտնվելով՝ մտորում եմ նաև մարդ-էակի ապրելու, նրա գոյության իմաստի հետ, որն ինքնիրեն նոր ճանապարհներ է բացում, լայն հորիզոններ...Այդ ճանապարհին, երբ երանի եմ տալիս մեզ՝ հայրենիքում ապրողներիս, օտարության մեջ հայությունն է երևում ինձ, երբ կարոտը մաշում է նրանց, դառնում անհանգիստ ապրում ու խորը կսկիծ:
Նատաշա Պողոսյան
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»