- 2025-01-24 11:31:0040 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
- 2025-01-23 10:51:00Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Վիրավորվեցի առավոտյան` 4:30-ի սահմաններում, առաջին վիրավորներից էի: Գտնվում էի գետնատնակում` այլևս չէի կարողանում մարտական գործողություններին մասնակցել, վիճակս գնալով վատանում էր, քանի որ ուժեղ արյունահոսություն սկսվեց, բայց երկու ժամ հետո օգնության ուժեր եկան` մեր գնդի սպայական անձնակազմից: Երկու հոգի էին, ինձ փորձում էին դուրս բերել, այդ ընթացքում նորից վիրավորվեցի, ու նորից ձախ ոտքիս բայց արդեն վերևի հատվածին դիպավ թնամու գնդակը: Թեև երևի բարին էլ դա էր, քանի որ, եթե վիրավորվեին ինձ դուրս բերողները գուցե երեքս էլ մնայինք այնտեղ ու զոհվեինք…»։
Գետնանտնիակից դուրս բերելուց հետո, Արմանին տեղափոխում են Ջաբրահիլի հոսպիտալ, ապա առաջին բուժօգնությունից հետո` Ստեփանակերտի հոսպիտալ. «Այնտեղ մեկ օր մնացի, որից հետո ինձ Երևան տեղափոխեցին, որտեղ էլ վիրահատության ենթարկվեցի, ոտքիցս փամփուշտը հանեցին: Ապրիլի 3-ից հորսպիտալում մնացի մոտավորապես մեկ ու կես ամիս: Արդեն դուրս գրվելուց հետո պրոտեզավորվեցի, հետո մի հայ բժիշկ` Աննա Ղուկասյանը, ինձ հրավիրեց Բելգիա, որ այնտեղ պրոտեզավորվեմ և ավելի լավ բուժում ստանամ, իհարկե այստեղ էլ նորմալ արվել էր պրոտեզավորումը, բայց այն ֆունկցիոնալ պրոտեզը չէր դրվելը, որն անհրաժեշտ է երիտասարդին:
2017 թվականի հունվար ամսին մեկնեցի Բելգիա, երկուսուկես ամսից մի փոքր ավելի մնացի` բուժում ստացա»,- պատմում է քառօրյայի կենդանի հերոսը։
2017 թվականի ապրիլի 2-ին Արմանին հրավիրում են ԱՄՆ, մասնացելու հայ զինվորին նվիրված մեծարման երեկոյին. «Մեր ազգը շատ լավ, հայրենասեր ազգ է, այստեղ էլ մի հայ բժիշկ տեսնելով իմ վիճակը ցանկացավ ինձ օգնել ու օգնեց: Այստեղ էլ պրոտեզավորվեցի, ավելի լավ պրոտեզով, որի ստանալու հույս ես ընդհանարպես չունեի ու չգիտեմ էլ կգա արդյոք ժամանակ, որ Հայաստանում մեր վիրավոր տղաներին հնարավորություն կլինի այսպիսի պրոտեզներ տրամադրելու: Դրանից հետո մեկնեցի Հայաստան ու արդեն 2017 թվականի սեպտեմբեր ամսին նորից վերադարձա ԱՄՆ»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ներկայումս ի՞նչ զբաղվածություն ունի Արմանը, խնդրեցինք բացել չակերտները` «կյանքը պատերազմից հետո».
«Հիմա գտնվում եմ ԱՄՆ-ում, որտեղ ոտքիս հետ կապված բուժում պետք է անցնեմ: Այս առնչությամբ ներկա պահին զբաղվածություն չունեմ, բայց շատ եմ սիրում ճանապարհորդել ու հիմա էլ կարելի է ասել, փորձում եմ բացահայտել Ամերիկան: Ունեմ շատ հարազատներ, ընկերներ, որոնք կողքիս են, նրանց հետ միասին փորձում եմ վայելել կյանքը, այն ճիշտ ուղղու վրա դնել, քանի որ կյանքը շարունակվում է…Շատ եմ սիրում Հայաստանը, այս օրերին կուզեի այդտեղ լինել, այցելել զոհված ընկերներիս շիրիմին…»:
Արման Ավետիսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև մի ցավոտ թեմայի.
«Միշտ ասել եմ ու կասեմ մեր ազգը շատ լավն է, բայց մի վատ կողմ ունենք` մոռանալու հատկությունը, տեսեք, երկու տարի է անցել, ապրիլյան քառօրյայի օրերին` նոր մենք մեր զոհվածներին հիշում ենք, խոնարվում ենք նրանց առաջ, ու քանի գնում ամեն տարի այդ երևույթը նվազում է, չէի ցանկանա, որ այդպես լիներ: Ես չեմ ասում նրա համար, որ ես էլ եմ այդ պատերազմի մասնակից, ես ինձ հանում եմ դրանից, ուղղակի յուրաքանչյուր հայ պետք է իմանա ու հիշի, թե ով է մեր հող պահողը, ով է իրենց, իրենց երեխաների համար կռիվ, կյանք տվել:
Զոհված ընկերներիցս շատերի ընտանիքների հետ շփվելիս զգում եմ, որ այդ մարդիկ անուշադրության են մատանված, ուշադրության կարիք ունեն, մարդկանց սրտերը պատառ-պատառ է լինում, որ իրենց երեխան իրենց կողիքն չէ, իսկ նրանց արած գործը շատերը չեն էլ հիշում: Սկզբում ծնողը չէր հասկանում, այդ ցավը չէր երևում, չգիտեր, թե ուր է իր երեխան, մտածում էր հեսա վերադառնալու է հետ: Բայց, արդեն երկու տարի է անցել ծնողները սպասում են ու այդ ցավն ավելի է մեծացել, որովհետև հիմա են հասկանում, որ իրենց երեխաներն էլ չկան ու հիմա այն ամենաբարդ դժվար շրջանն է, որ բոլորս պետք է իրենց կողքին լինենք: Բայց, այդ մարդիկ անտեսված ու մոռացված են, իմ խնդրանք է մեր ժողովրդին՝ ուղղակի չմոռանալ»,-ասաց Արմանն ու ևս մեկ խնդրանք հղեց հայրենակիցներին. «Ապրիլյան պատերազմն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ հայ ազգի հետ, հայ զինվորի հետ կատակ անել պետք չէ: Ոչ-ոք չէր ուզի, որ այսպես լիներ, բայց իրողությունն այս է, մենք մեր արյան, կյանքի գնով պահեցինք մեր ունեցածը, ու պետք է լինենք հպարտ, որ ունենք կայուն և ուժեղ բանակ, իսկ մեր զինվորները անպարտելի են»:
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»