USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետի՝ քաղաքապետի պաշտոնում նախընտրած թեկնածուն ամենևին էլ Ալեն Սիմոնյանը չէ. «Հայելի»
2018-05-24 15:28:00
Տպել Տպել

«Հայելի»-ն գրում է.

Համացանցում ուշագրավ երկխոսություն էր ծավալվել Տարոն Մարգարյան-Ալեն Սիմոնյան ձևաչափով:

Նախ երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մտադիր է հրաժարվել Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից, որը նրան փոխանցվել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Սիմոնյանը հայտարարեց, որ նա այդ քայլն անում է հանուն Երևանի, և մտադիր է ավելի հետևողական զբաղվել մայրաքաղաքի խնդիրներով: Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը մեկնաբանվեց, որ նա մտադիր է զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ հաշվի առնելով, որ իշխանափոխության շղթան հաջորդաբար վաղ թե ուշ հասնելու է նաև Երևանի քաղաքային իշխանությանը: Իսկ Ալեն Սիմոնյանը Երևանի ավագանու անդամ է, և չի թաքցրել, որ քաղաքապետի պաշտոնի հավակնություն ունի:
Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ հիմնավորմամբ, որ ԱԺ պատգամավորի մանդատը անհամատեղելի է ավագանու անդամի լիազորության հետ:
Ավագանու անդամությունից զրկվելու դեպքում, Ալեն Սիմոնյանը չի կարող դառնալ Երևանի քաղաքապետ, քանի որ օրենքով քաղաքապետը պետք է ավագանու անդամ լինի:
Ճիշտ է, Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել՝ ԱԺ մանդատից հրաժարվելու վերաբերյալ, սակայն գործող ընթացակարգերով նա դեռևս ԱԺ պատգամավոր է, և մեկ շաբաթվա ընթացքում պետք է երկրորդ անգամ դիմում ներկայացնի՝ ԱԺ մանդատը վայր դնելու վերաբերյալ, ինչը դեռ չի արել:
Ալեն Սիմոնյանի՝ մանդատից հրաժարվելու հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ պատգամավորական մանդատը վայր դնելու Ալեն Սիմոնյանի մտադրությունը իր հետ համաձայնեցված չի եղել:
Առաջին հայացքից սա բավականին տարօրինակ հայտարարություն էր, որը հստակ ցույց է տալիս, որ Փաշինյանի քաղաքական թիմի ներսում թերևս կան հակասություններ և անհամաձայնություններ. Ալեն Սիմոնյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, և եթե պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացվում, ապա այն չէր կարող չքննարկվել կուսակցության ներսում, առավել ևս չհամաձայնեցվել կուսակցության ղեկավարի և վարչապետի հետ:
Փաշինյանի այս հայտարարությունը առնվազն բաց մեսիջ էր առ այն, որ Երևանի քաղաքապետի իր նախընտրած թեկնածուն ամենևին էլ Ալեն Սիմոնյանը չէ:

Հատկանշական է նաև, որ մինչ այդ, երբ քաղակտիվիստները Երևանի քաղաքապետարանում բողոքի ցույցեր էին իրականացնում ընդդեմ քաղաքապետի, Փաշինյանն անընդհատ հրապարակավ հայտարարում էր, որ ինքը դրանց հետ կապ չունի:
Փոխարենը այսօր հայտնի դարձավ, որ«Ելք» դաշինքի ավագանու խմբակցության կազմում համալրումներ են կատարվել, և ի թիվս երկու այլ ավագանիների՝ ավագանու անդամի մանդատ է ստացել նաև Ռուբեն Ռուբինյանը: Նա ևս համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից էր, շարժման ղեկավար կազմի անդամ, ով վարում էր հանրահավաքները: Հատկապես այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր, շարժման գլխավոր պատասխանատուն հենց նա էր: Այս ընթացքում նա Փաշինյանի կառավարությունում պաշտոն չստացավ, նրա անունը չկա նաև Ազգային ժողով գնացողների ցուցակում: Ավագանու կազմում հայտնվելու պարագայում, հավանական է, որ հենց նա կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի նախընտրած՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն: Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, նրա՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կասեցնելու հարցը ԿԸՀ-ն դեռ չի քննարկել, սակայն ԱԺ պատգամավորի մանդատը նա դեռ կարող է պահպանել:
Շարունակությունը՝ այստեղ:

Այս նյութը դիտել են - 5189 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook