- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Լրագիր»-ը գրում է.
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ այն պաշտոնյաները, որոնք կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, պետք է պատժվեն, ասել է. «Նախկինում պայմանավորվածությունները ձեռք են բերվել Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև: Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել: Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշ առաջարկություններ են արվել, երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որևէ պաշտոնյայի մեղադրել»:
Հարցին՝ արդյոք այդ սխեմաների հովանավորը Սերժ Սարգսյանն է, Անանյանը պատասխանել է, որ համաձայնեցվել է վարչապետի մակարդակով:
Ու՞մ է մեղադրում Դավիթ Անանյանը:
Սերժ Սարգսյանը վարչապետ է դարձել ապրիլի 17-ին եւ ընդամենը մեկ շաբաթ է պաշտոնավարել: Գործարքը հազիվ թե այդ ժամանակ կայացած լիներ:
Պետք է ենթադրել, որ Դավիթ Անանյանն անօրինական գործարքի հովանավորության մեջ մեղադրում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Առավել եւս, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Կարեն Կարապետյանի թիմի անդամ էր:
ԱԱԾ-ն կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որը խոշոր ցանցերին թույլ էր տվել մեծ հարկեր թաքցնել: Կա սակայն ընդհանուր ընկալում, որ եթե գործարքը եղել է պետական մարմնի հետ, ապա գործարարներին չպետք է պատասխանատվության կանչել: Եվ կարելի է Սամվել Ալեքսանյանին ստիպել վճարել բոլոր հարկերը, բայց օրենքի խախտման մեջ դժվար թե հնարավոր է մեղադրել:
Դավիթ Անանյանն ասել է, որ գործարքը ոչ թե ՊԵԿ կոնկրետ աշխատակցի հետ է եղել, այլ համակարգի: Ստացվում է, որ համակարգային կոռուպցիան կոռուպցիա չէ, եւ ոչ ոք մեղավոր չէ:
Համակարգային կոռուպցիան քաղաքական պատասխանատվություն է ենթադրում: Դրա համար պետք է իշխանությունը՝ իշխող կուսակցությունը պատասխան տա, որը բոլոր գործիքներն ուներ օրենքների ու կարգավորումների համար, բայց այնպես է արել, որ ոմանք կարողանան շրջանցել օրենքը՝ չխախտելով այն:
ՀՀԿ ներկայիս վիճակը հենց «քաղաքական պատասխանատվության» հետեւանքն է: Երբեմնի մոնոլիտ կուսակցությունը, որը տիրապետում էր ազգային բարիքներին, խղճուկ վիճակում է հայտնվել: Ուսուցիչները կուսակցությունից դուրս գալու զանգվածային դիմումներ են գրում: Չնայած մեծամասնությանը, ՀՀԿ-ն չի կարող օրակարգ թելադրել:
Կուսակցության «դեմքերը»՝ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանն ու մյուսները փորձում են չերեւալ երեւի մեղադրանքներ չլսելու համար: Նրանք կուսակցության գրասենյակ են մտնում հետնամուտքով:
Սա էլ քաղաքական պատասխանատվությունն է, հավանաբար, ամենասարսափելի գնահատականը:
Հիշվում է, երբ Թրամփը Կիմ Չեն Ընի հետ պայմանավորվեց հանդիպման մասին, եւ վերջինս չէր համաձայնվում, ԱՄՆ նախագահն անսպասելի հիշեց Կադդաֆիի վերջին րոպեների մասին: Ընը ստիպված էր համաձայնվել: Կադդաֆիի վերջին օրերը նույնպես գնահատական են:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»