- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը։ Այս պաշտոնին նշանակվել է Սմբատ Գոգյանը։ Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս է, սակայն գիտական շրջանակներում նրան չեն ճանաչում։ Ինչպե՞ս է հեռացվել պաշտոնից ԲՈՀ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը՝ այս մասին չգիտեն ո՛չ նրա նախկին ենթակաները, ո՛չ էլ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմում, ուր զանգահարել են կոմիտեի աշխատողները՝ փորձելով ճշտել։ Լիլիթ Արզումանյանը պատասխանեց մեր մի քանի հարցին։
-Ինչպե՞ս տեղեկացաք, որ ազատվել եք աշխատանքից։
-Ես բացարձակ տեղյակ չեմ եղել։ Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։ Ուղղակի, մարդիկ սկսեցին ինձ զանգահարել, այդ մասին լուր տալ, մենք փնտրեցինք համացանցում ու գտանք, որ վարչապետի որոշումով ԲՈԿ նախագահ նշանակվել է էսինչյան էսինչը։ Մինչդեռ հայտարարել էին, որ կադրային ջարդ չի լինելու։ Պոզով-պոչո՞վ է լինում կադրային ջարդը։ Չգիտես որ մեղքիդ համար՝ 25 տարի աշխատելուց հետո այդ ձեւով մարդուն ազատո՞ւմ են։
-Դուք տեսե՞լ եք Ձեր ազատման հրամանը։
-Ոչ, ինձ չեն տվել նման հրաման։
-Դուք այս մեկուկես ամսվա ընթացքում ունեցե՞լ եք շփումներ նոր կառավարիչների՝ կրթության նախարարի կամ կառավարության այլ անդամների հետ։
-Ոչ։ Մայիսի 29-ին ԲՈՀ-ի 25-ամյակն էր, ես նախարարին հրավիրել էի մասնակցելու մեր 25-ամյակի միջոցառմանը։ Նա եկել է, մասնակցել է, խոսել է։
-Իր խոսքում ինչ-որ գնահատական ԲՈՀ-ի աշխատանքին չի՞ հնչեցրել։
-Ոչ մի բան։ Երեւի, սրան էի արժանի։
-Բայց չէ՞ որ աշխատանքից ազատելիս պետք է հստակ պատճառ լինի։ Հակառակ դեպքում կխախտվի Աշխատանքային օրենսգիրքը։ Ինչպե՞ս է լինելու։ Դուք ազատման դիմո՞ւմ եք գրելու։
-Ես գաղափար չունեմ։
-Չե՞ք փորձել իմանալ։
-Ես ինչպե՞ս իմանամ։ Վիրավորված եմ։ Այսպես ո՛չ կարելի է հեղափոխություն անել, ո՛չ կարելի է երկիր սարքել։ Ոչ թե ինձ պահել-չպահելու խնդիրն է։ Հարցը երեւույթն է եւ այդ երեւույթն ահավոր տգեղ ձեւով անելը։ Կարող էին ասել՝ Դուք մեզ պետք չեք, մենք մեր թիմն ենք հավաքում, Դուք մեզնից չեք։ Կարելի էր տարրական հարգանք ցուցաբերել, ասել՝ շնորհակալություն 25 տարի այդ հիմնարկում աշխատելու համար։
-Աշխատակազմն ինչպե՞ս ընդունեց։
-Շատ վատ, իհարկե, բոլորս ցնցված ենք՝ ձեւից, մոտեցումից։ Չէր կարելի։ Կա վաստակ։ Ես վաստակած մարդ եմ։ Ամբողջ Հայաստանում չկա մեկը, ով համակարգն անհատ առ անհատ իմանա այնպես, ինչպես ես գիտեմ։ Իմ արածը, իմ վաստակը զրո արժեք ունեին իրենց համար։ Եթե գոնե պատճառ լիներ՝ անազնիվ աշխատեի, թերանայի։
-Ձեզ համար սա անսպասելի՞ էր։
-Այս օրերին բոլոր կառույցների ղեկավարները գնում են։ Երեւի ես սա պետք է սպասեի։ Երբ նախարարը գալիս էր 25-ամյակին ԲՈՀ-ի եւ կեսբերան չէր ասում՝ շնորհակալություն Ձեր 25 տարվա աշխատանքի համար, ես այդ օրը պետք է հասկանայի։ Իհարկե, չէի սպասում, որ իմ տեսակը կարող է գնա-հավասարվի, չգիտեմ՝ գող ու ավազակներին, թալանչիներին, չաշխատողներին։ Ես սա իրավամբ համարում եմ իրական կադրային ջարդ։
ՀԳ․ Հիշեցնենք, որ Լիլիթ Արզումանյանը բարձրագույն որակավորման պետական մարմիններում աշխատել է հիմնադրման օրվանից։ Նա գրականագետ է, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր։ Հայտնի գրականագետ Սեւակ Արզումանյանի դուստրն է։
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»