- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանների ընտանիքը դիմել է մի շարք հնչեղ գործերով հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանին, որպեսզի նա ստանձնի Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունը: Հիշեցնենք, որ Գրիգորյանի նախկին փաստաբանը՝ Հրանտ Անանյանը, հրաժարվել էր պաշտպանությունից՝ դրանով արժանանալով որոշ փաստաբանների սուր քննադատությանը։
Փաստաբանական էթիկան եւ կանոնագիրքը թույլ չեն տալիս հրաժարվել վստահորդին պաշտպանելուց, այն էլ՝ քաղաքական նկատառումներից ելնելով, եւ դա փասաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք կարող է հանդիսանալ։ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնել էր փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի եղբայրը։ Այժմ խումբը համալրվել է նոր փաստաբանով՝ Լեւոն Բաղդասարյանն է միացել աշխատանքներին։ Մենք փորձեցինք կապվել փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ, սակայն՝ ապարդյուն:
Տեղեկացնենք, որ Լեւոն Բաղդասարյանը դեռեւս 1996 թվականին ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Երեւան քաղաքի բոլոր համայնքներում լցոնումների արդյունքում հաղթեցին ՀՀՇ թեկնածուները, դատական կարգով վիճարկել էր Նորք-Մարաշ համայնքի ընտրությունները, որի ուժով Արմենակ Արմենակյանը վերընտրվեց Նորք-Մարաշի թաղապետ, ով հետագայում առեղծվածային պայմաններում սպանվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:
Այնուհետեւ Լեւոն Բաղդասարյանը ստանձնել է «Ա1+» հեռուստաընկերության շահերի պաշտպանությունը` կապված եթերազրկման հետ: Բոլորս ենք հիշում՝ 2003-ին, երբ Գրողների միության պոլիկլինիկան այդ ժամանակվա իշխանությունները գրողների ձեռքից խլեցին եւ ջրի գնով վաճառեցին, գրողները մեծ աղմուկ բարձրացրին։
Այն ժամանակվա Գրողների միության նախագահն Լեւոն Անանյանն էր, ով դիմեց Լեւոն Բաղդասարյանի աջակցությանը, եւ փաստաբանի կողմից դատական կարգով այն ետ բերվեց ու վերադարձվեց գրողների համայնքին: Այսօր Լեւոն Բաղդասարյանը ներկայացնում է մեդիա դաշտի որոշ լրատվամիջոցների շահերի պաշտպանությունը, այդ թվում՝ որոշ գործերով՝ նաեւ «Հրապարակի»։
Փաստաբանը պաշտպանում է նաեւ Նորք-Մարաշի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի շահերը: Առհասարակ՝ փաստաբանի գործը մարդու պաշտպանությունը լիարժեք իրականացնելն է, անգամ եթե այդ մարդը մարդասպան է, բռնաբարող կամ գանձագող։
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»