- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հայելի»-ն գրում է.Հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման թոփ թեման շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ սկանդալային բացահայտումը: Սակայն հիմա, երբ ջրերը կրքերը փոքր ինչ հանդարտվել են, պղտոր ջրերը զուլալվելուն են գնում, արժե որոշ արձանագրումներ անել Էջմիածնում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակի եւ նոր իշխանությունների վերաբերմունքի վերաբերյալ։
Դեռեւս Մանվել Գրիգորյանի աղմկահարույց ձերբակալությունից շաբաթներ առաջ Հայաստանի հոգեւոր քաղաք Էջմիածնում ոչ հոգեւոր, քրեական խժդժություններ էին տիրում։ Քաղաքը հայտնվել էր կրիմինալ տարրերի հեղափոխական մթնոլորտային ճնշման ներքո, այդ մթնոլորտը սուրբ քաղաքում ստեղծել էր Իտալիայում ապրող, բայց ծնունդով էջմիածնեցի Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ով Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից ոգեւորված վերադարձել էր հայրենիք ու որոշել լուծել գեներալի ընտանիքի հետ ունեցած դարավոր վրեժը, քաղաքն ազատագրել նրանց լծից ու հաստատել իր իշխանությունը։
Դոն Պիպոն, որը տարիների ընթացքում դարձել է խոշոր կարողության տեր ու լայն կապեր ունի Հայաստանի ու աշխարհի քրեական տարրերի հետ, հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչ է, ով հանդես է գալիս բարերարի անվան տակ։ Նրա անվան հետ բազում հանցավոր պատմություններ են մամուլի էջերում հայտնվել՝ փոխհրաձգություններ օրը ցերեկով, կրակոցներ, մահափորձեր, բիզնես խլել եւ այլն։
Սակայն սույն հեղինակությունը համարում էր, որ ինքն ավելի լավն է, քան գեներալ Մանվելը:Վերադառնալով Հայաստան միանգամից գործի անցավ։
Մամուլում մի քանի շաբաթ լուրեր էին հայտնվում, որ Դոն Պիպոյի կողմնակիցները ահաբեկում են, ճնշում գեներալի կողմնակիցներին, ազատման դիմումներ պարտադրում, բայց արի ու տես ոչ նոր իշխանություններն էին ահազանգում սուրբ քաղաքում տիրող անառողջ մթնոլորտին, ոչ իրավապահները։ Նրանք անգործություն ցուցաբերեցին նույնիսկ հունիսի 14-ին, երբ կայացավ կրիմինալի համաքաղաքային խրախճանքը։
Հունիսի 14-ին Էջմիածնում բողոքի ցույցեր սկսվեցին Մանվել Գրիգորյանի եւ նրա որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ, որին ակամա մասնակցեցին գեներալի բռնապետությունից զզված քաղաքի բնակչությունը։ Հրապարակում վխտում էին Պիպոյի հաստավիզ ախռանիկները, անառողջ մթնոլորտը անգամ տեսանյութերից էր երեւում, բայց ինքնավստահ հեղինակությունը իրեն թույլ տվեց բողոքի ակցիային օգտագործել թավշյա հեղափոխության սիմվոլներն ու կարգախոսները։ Միայն հաջորդ օրը տուրք տալով քննադատություններին՝ վարչապետն անդրադարձավ այդ հավաքին՝ ասելով, որ թույլ չի տալու քրեական տարրերի ակտիվություն։ Իսկ, ահա, երկու օր հետո, երբ գեներալի որդին էր որոշել պատասխան հանրահավաքով ցույց տալ, որ վայելում է համաքաղաքացիների սերն ու հարգանքը, ԱԱԾ-ն եւ իրավապահները քաղաքը վերածեցին Սոդոմ-Գոմորի։ Խուզարկություններ սկսվեցին գեներալի տներում, իսկ հանգուցալուծումը բոլորիս է հայտնի։ Բնականաբար, խուզարկեցին նաեւ Դոն Պիպոյի տունը ու գրեթե միաժամանակ ձերբակալեցին նաեւ Պիպոյին, բայց ոչ թե թարմ ու նոր գործով, այլ տարիներ առաջ հարուցված գործի շրջանակներում։
Ինչով է բացատրվում Էջմիածնի երկու քրեական կլանների նկատմամբ ցուցաբերած խտրականությունը, դժվար է ասել, բայց տեղի ունեցածից կարելի է ենթադրել, որ շուտով Պիպոն կհայտնվի ազատության մեջ, քանզի նրա նկատմամբ իշխանությունն առանձնապես սեւեռվածություն չցուցաբերեց, այլ ճիշտ հակառակը՝ պարզ դարձավ, որ նոր իշխանությունը Դոնի ձեռքերով կարողացավ լուծել գեներալի հարցերը, իսկ մոտ ապագայում որպես հատուցում գուցե թե ստանա քաղաքի կառավարումը:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»