- 2025-01-24 11:31:0040 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
- 2025-01-23 10:51:00Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
primenews.am-ը գրում է
Վարչապետ Փաշինյանի հրամանով՝ երեկ Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը, ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Նախ նշենք, որ Գաբրիելյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2014 թվականից, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Դրանից առաջ՝ 2008-2012 թթ Գաբրիելյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին, իսկ նախկինում էլ եղել է մի քանի զորամասերի հրամանատարներ։ Սակայն մեզ հայտնի են դարձել այլ ուշագրավ հանգամանքներ:
Այսպես, վարչապետի հրամանագրով Գաբրիելյանին պաշտոնից ազատելուց ժամեր անց մեր խմբագրություն զանգահարեց ներքին զորքերի պահեստազորի սպա (որի անունը հասկանալի պատճառներով չի տրվում) և հայտնեց «Գել» մականվամբ Գաբրիելյանի՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու դրդապատճառներն ու նոր աշխատանքի տեղավորման միջոցները։
Մեր զրուցակցի խոսքով՝ 2008-2012թթ Գ արեգին Գաբրիելյանը բազմիցս չարաշահել է պաշտոնեական դիրքը և մնացել անպատիժ, զրուցակցի պնդմամբ՝ վերջինս մասնավորապես ռազմական տեխնիկան մաս-մաս կտրատելով վաճառել է, որոնց թվում են նաև եղել տանկեր։ «Խոտանի տեղ ռազմական տեխնիկան, որպես մետաղե ջարդոն։
Եթե կհիշեք, վերջին տարիներին մամուլն անդրադարձել էր Գաբրիելյանի աշխատանքից հեռացման դրդապատճառներին, գրելով որ զորքի համար նախատեսված զինտեխնիկան կրկնակի անգամ շատ է ուզել, և դա նույնիսկ վաճառել էր տեղի զենքի խանութներին, այդ ամենը ճիշտ է, բանակի շնորհիվ հարստացած պաշտոնյա է Գելը։ Եթե որոշները տուշոնկա են գողացել բանակից, Գելը զինվորի փամփուշտն է տարել ու վաճառել պարսիկներին, մեր զրահատեխնիկան է մաս մաս կտրատել ու մետաղե ջարդոնի տեղ վաճառել»,- ասում է մեր զրուցակիցը։
Թերևս սա էր պատճառը, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ իմանալով Գաբրիելյանի օրինազանցությունների մասին բավարարվեց միայն նրան աշխատանքից հեռացնելով, սակայն ամեն ինչ այսքան հեշտ չի վերջանում։
Գաբրիելյանը 2 տարի անց նոր պաշտոն է ստանում նույն նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, այս անգամ արդեն որպես գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար։
Այս պաշտոնը, մեր զրուցակցի խորին համոզմամբ, Գաբրիելյանը ստացել է Պարգև Սրբազանի միջնորդմամբ, քանի որ մտերիմ հարաբերությունների հետ է վերջինիս հետ։
Այսպիսով՝ 2 տարի անընդմեջ նախագահին համոզելուց հետո Պարգև Սրբազանի ջանքերը արդյունք են տալիս, և Գարեգին Գաբրիելյանը նշանակվում է վերը թվարկած պաշտոնին և շարունակում պաշտոնավարել մինչև 27,06,2018 թվականը՝ շուրջ 4 տարի։
Հետաքրքիր է, որ Նոր Հայաստանում քաղաքացիները, հավանաբար տեսնելով ուժայինների բացահայտումները, չեն խորշում իրենց ունեցած տեղեկությունները լրատվամիջոցներին փոխանցել: Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել Գաբրիելյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն նա դեռևս շարունակում է լինել անհասանելի։ Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա պատասխանը:
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»