- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Ժողովուրդ»-ը գրում է. Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ քվեարկությամբ որոշվեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն դերասան եւ վերջերս այդ կուսակցությանն անդամագրված Հայկ Մարությանն է:
Նա երկրորդ փուլի արդյունքներով 3 ձայնով առաջ էր անցել ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ստեղծված իրավիճակն իրականում խորը արմատներ ունի:
Ի վերջո, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ի սկզբանե այդ պաշտոնը նախատեսված է եղել հենց Ալեն Սիմոնյանի համար: Սակայն ինչ եղավ երկու ամսվա ընթացքում:
Պաշտոնների բաշխում
Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ս. թ. մարտի 31-ին սկսեցին իրենց քայլարշավը, հանրության գերակշիռ մեծամասնությունը չէր պատկերացնում, որ հաղթանակի կհասնեն՝ ստիպելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, եւ ընդհանրապես, կկարողանան իշխանությունից հեռացնել ՀՀԿ-ին: Եվ, երբ արդեն հստակ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ լինելու, կուսակցությունում սկսել են պաշտոններ բաշխելու գործընթացը: Մասնավորապես, կուսակցությունում ցուցակ են կազմել, թե ում որ պաշտոնում են ուզում տեսնել: Ընդ որում` եղել են պաշտոններ, որոնց ընտրությունը դժվար է եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամենաերկար քննարկումները եղել են Մշակույթի նախարարի թեկնածուի ժամանակ:
Սկզբում թեկնածու չեն ունեցել, բայց քննարկումներից հետո որոշում է կայացվել նախապատվություն տալ Լիլիթ Մակունցին: Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի պաշտոնների հարցը շատ հեշտ եւ արագ է լուծվել` առանց երկար քննարկելու: Շատ արագ են կատարվել նաեւ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընտրությունը:
Իսկ ահա Արայիկ Հարությունյանին երկու առաջարկ է եղել` նա ցանկանում է զբաղեցնել կրթության եւ գիտության նախարարի, թե Երեւանի քաղաքապետի պաշտոնը, վերջինս էլ մեկ օր ժամանակ խնդրելուց հետո ընտրել է առաջին տարբերակը: Եվ հենց նա էլ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է առողջապահության նախարար նշանակել Արսեն Թորոսյանին: Այդ օրերին ցուցակի մեջ Ալեն Սիմոնյանի դիմաց արդեն «գրվել» է «Երեւանի քաղաքապետ», մանավանդ որ նա ավագանու անդամ էր եւ կարող էր զբաղեցնել այդ պաշտոնը: Եւ հիմա այսօր ստացվում է` այդ ցուցակում ներառված բոլոր անձինք ստացել են իրենց խոստացված պաշտոնները, բացի Ալեն Սիմոնյանից:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, այս իրավիճակի պատճառները կարող են մի քանիսը լինել:
– Ամենաառաջին պատճառը կարող է լինել այն, որ Ա.Սիմոնյանը դրանից հետո այնպիսի քայլեր է արել, որոնք դուր չեն եկել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այստեղ տեղին է հիշեցնել Ալեն Սիմոնյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու պատմությունը, երբ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ արձագանքել էր՝ Սիմոնյանի քայլն իր հետ համաձայնեցրած չէր:
– Երկրորդ պատճառը կարող է լինել նաեւ այն, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Նիկոլ Փաշինյանն այլեւս Ալեն Սիմոնյանին չի տեսել քաղաքապետի պաշտոնում:
– Կամ էլ չի բացառվում, որ Հայկ Մարությանն ավելի լավ կարողացավ համոզել Նիկոլ Փաշինյանին, քան հենց Ալեն Սիմոնյանը:
– Հանուն արդարության նշենք, որ Ալեն Սիմոնյանը, ի տարբերություն վերը թվարկված բոլոր գործիչների, ինքնուրույն կայացած կերպար է, ունի մեծ շրջապատ, եւ գարնանային հեղափոխության ժամանակ մեծ է եղել նրա դերակատարումը, քանի որ հանրության լայն շրջանակների մոտ նա ունի դրական իմիջ: Թեժ ընտրություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստը, որի ժամանակ տեղի ունեցավ քաղաքապետի թեկնածուի ընտրությունը, չի անցել հանգիստ: Այն մասնավորապես տեւել է 5 ժամից ավելի, եւ ՔՊ-ում եղել են 8 թեկնածուներ, սակայն 5-ը ինքնաբացարկ են հայտնել մինչեւ առաջին փուլի ընտրությունը, իսկ առաջին փուլում էլ նրանցից Սրբուհի Ղազարյանը մեկ ձայն էր ստացել, Հայկ Մարությանը` 6, Ալեն Սիմոնյանը` 5, 1 քվեաթերթիկ էր անվավեր էր ճանաչվել: Իսկ ահա երկրորդ փուլում Հայկը ստացել է 8 ձայն, Ալենը` կրկին 5: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի ու կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ձայները հենց Ալեն Սիմոնյանի կողմն են եղել: Ինքնաբացարկ հայտնողներից մեկն էլ եղել է հենց Արայիկ Հարությունյանը, ում այդ պաշտոնին փորձում էր առաջ տանել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն չստացվեց: Եվ այժմ ՔՊ-ի թիմը ընտրության կգնա Հայկ Մարությանի դեմքով:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»