- 2025-01-24 11:31:0040 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
- 2025-01-23 10:51:00Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Թեև Տարոն Մարգարյանը դե յուրե հրաժարական է տվել, բայց դե ֆակտո դեռ ազդեցություն ունի քաղաքապետարանում: Դրա մասին է վկայում փաստը, որը Մարգարյանի կադրերը՝ մտերիմները, վերադառնում են քաղաքապետարան:
«Մեդիալաբի» տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար օգոստոսի 10-ից ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել Արման Մակարյանի հետ:
Հիշեցնենք, որ Արման Մակարյանը մինչև հուլիս Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի տեղակալն էր: Նա Երևանի Ավան վարչական շրջանում հեղափոխության օրերին մի խումբ անձանց հետ, այդ թվում՝ Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ, համատիրությունների նախագահներ և երիտհանրապետականներ, ուղղակի դիտավորությամբ վնասել էին քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում էին Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու: Բացի դրանից, Արման Մակարյանը փորձել էր գրկել լրագրողին և ցինիկ պահվածք էր ցուցաբերել: Լրագրողի հարցին, թե ինչ է կատարավում այստեղ, նա ժպիտը դեմքին նշել էր. «Մի քիչ փաթաթվենք իրար, ո՞նց եք ոստիկաններին փաթաթվում»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրիլի 20-ին, 21-ին եւ 22-ին ցուցարարների ավտոմեքենաները մահակներով եւ այլ առարկաներով ջարդուփշուր անելու, խուլիգանության, զանգվածային անկարգությունների գործով հարցաքննվել են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմները: Ոստիկանությունը հրապարակեց նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անվան և ազգանվան առաջին տառերը, որոնց ինքնությունները պարզել էր և ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էր նաև Արման Մակարյանը:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետարանից, որտեղից խոստացան ստուգել այս տեղեկության իսկությունը, սակայն դրանից հետո երկու օր մեր զանգերին պարզապես չպատասխանեցին:
Մոտ մեկ ամիս առաջ Երևանի կենդանաբանական այգու տնօրենը Արման Մակարյանին հեռացրել էր աշխատանքից: «Մեդիալաբի» հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանը նշեց՝ կա տեղեկատվություն, որ Մակարյանը քաղաքապետարանում ընդունվել է որպես առաջին կարգի մասնագետ, իսկ կուղղորդվի կենդանաբանական այգի, թե ոչ, տնօրենը չի կարող ասել: Հարցին` արդյոք դեմ չի լինի, եթե իր նախկին տեղակալը վերադառնա այն բանից հետո, երբ ինքն ազատել է նրան աշխատանքից, Ռուբեն Խաչատրյանը ասաց. «Ես իրեն հեռացրել եմ աշխատանքից մոտ մեկ ամիս առաջ, այնպես որ այս հարցը դուրս է գալիս, քանի որ ես արդեն հեռացրել եմ նրան աշխատանքից»:
Տնօրենի խոսքով` քաղաքապետարանի այս որոշումը իր համար առնվազն տարօրինակ է: Հարցին, թե ինչու է Մակարյանին հեռացրել աշխատանքից, Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց. «Մի քանի պատճառ կա, բայց հիմնական պատճառը բացակայություններն են»:
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»