USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 26 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քոչարյան․ Ես վերադարձել եմ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար
2018-08-28 11:02:00
Տպել Տպել

Ես վերադարձել եմ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար, ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ նա եզակի նախագահներից է, որ չի լքել երկիրը քաղաքական ցնցումների ու նույնիսկ ձերբակալության վտանգի դեպքում, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ես ոչ թե չեմ լքել երկիրն, այլ վերադարձել եմ: Ես Հունաստանում էի ու հայտնել եմ իմ վերադարձի ամսաթիվը՝ հստակ գիտակցելով, որ կարող է ձերբակալվել: Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախչում դժվարություններից»:
Քոչարյանի խոսքով՝ նա հույս ուներ, որ դատաիրավական համակարգը դեռևս ունի որոշակի անկախություն:
«Այնուամենայնիվ, կար որոշակի հույս, որ դատաիրավական համակարգը ամբողջությամբ չի հարմարեցվել գործադիր իշխանությանը և, որ դատարանների ինքուրույնության որոշակի մակարդակ դեռևս կա: Ես վերադարձել եմ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Աղբյուրը՝ alternativ.am

Այս նյութը դիտել են - 4394 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook