USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 26 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հրապարակ»․ Յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրո՞ւմ պետք է ապահովի
2018-08-29 21:16:00
Տպել Տպել

«Հրապարակ»-ը գրում է.

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը մեզ հայտնեց, որ իրենց ասվել է, թե ավագանու յուրաքանչյուր թեկնածու պետք է 3-ական անձ ներկայացնի, որոնք ընտրարշավի համար 20-հազարական դրամ պետք է հատկացնեն, այսինքն՝ յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրում պետք է ապահովի, սակայն առաջարկը միանշանակ չի ընդունվել։

«ՔՊ» խոսնակ Վահան Կոստանյանը մեզ վստահեցրեց, որ առաջարկը պարտադրանք չէ, պարզապես տեղեկացվել է, որ եթե կա ցանկություն ընտրարշավի ծախսերը հոգալու հարցում, ապա առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ՝ շաբաթ կամ կիրակի, դաշինքը դրամահավաք-միջոցառում է կազմակերպելու, ցանկացողները կարող են մասնակցել եւ իրենց ֆինանսական օգնությունը ցուցաբերել։

 Կոստանյանն ասաց, որ նվազագույն շեմ է սահմանվել 20 հազար դրամը, իսկ թեկնածուների կողմից 3-ական անձ ներկայացնելու տեղեկությունը հերքեց։
Այս նյութը դիտել են - 2515 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook