- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր նախարարական կարիերայի ամենասկզբից էլ հասկացնել տվեց, որ պետք չէ խաբվել հարթակից հայտնի դարձած իր կերպարին: Նա նաև անմիջապես կոտրեց այն միֆը, որ վարչապետի գլխարկից դնելն ամենևին չի նշանակում ունենալ վարչապետի գլխից, մտածողությունից և մարդկանց հանդեպ հարգալից վերաբերմունքից:
Այ, հենց այս վերջինն է, որ նրա մոտ ոչ թե պակասում է, այլ բացակայում է առհասարակ:
Նա չի կարողանում հարաբերվել իր ղեկավարած համակարգում աշխատող ուսուցիչների, տնօրենների հետ:
Իհարկե, ամենևին պարտադիր չէ, որ նախարարը դիվանագիտության վարպետ լինի, բայց տարրական հարգանք ունենալ պարտավոր է: Ամեն դեպքում տպավորություն է, որ նախարարը ողջ ուսուցչական կազմին վերաբերում է որպես ընտրակեղծարարների՝ կասկածելով նրանց գիտելիքների պաշարի և առհասարակ սերունդներ կրթելու ունակությունների վրա:
Իհարկե, հասկանալի է, որ դպրոցները ընտրատեղամասեր են եղել, ուսուցիչներն ու տնօրենները մասսայաբար անցել են ՀՀԿ-ի թրի տակով, կուսակցական տոմսեր ունեն: Չի մոռացվել նաև Հերմինե Նաղդալյանի դիրիժորությամբ Ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում ուսուցիչների կուլտմասսայական աղմկահարույց պահվածքը, բայց…. Բայց դա կարող է չմարսել օրինակ քաղաքաշինության նախարարը, այն էլ որպես սովորական քաղաքացի, իսկ կրթության նախարարի ուսուցչատյաց կեցվածքն աններելի է: Գիտելիքի օրն, օրինակ, նա դպրոց է մտնում՝ չբարևելով ուսուցիչներին, դրանից առաջ խոսում է ուսուցիչներին զրոյի հավասարացնելու մասին...
Ա՛յ, այստեղ, դադար տանք ու նշենք, որ ԶՐՈ բառը նրա բառապաշարի անքակտելի մասն է, երևի մի բան զգում է… Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է կորցրել նա, ինչ է փնտրում, որն է իր դիսկոմֆորտի պատճառը, ինչու է կասկածում ուսուցիչներին և աշակերտեներին ասում, որ կարող են իրենք ընտրել իրենց ուսուցիչներին՝ մոտավորապես վիճակահանության կանոններով:
Այո, մեր ուսուցչական համակարգը տարիներ շարունակ խեղաթյուրել են, քայքայել են, ստրկացրել են, այստեղ կարելի է ստորակետ դնել ու շարունակել էլի, բայց հիմա դա փոխելու ժամանակն է: Որպես ՓՈԽՈՂ ամեն դեպքում այս նախարարը չի ընկալվում:
Հիշենք, որ սկզբում սկանդալային հայտարարություն արեց՝ ԱՅԲ կրթահամալիրի անունը կապելով կոռուպցիայի հետ՝ նվազագույնը վնասելով այդ դպրոցի բարի համբավը, հետո պարզեց, որ շտապել է, հետո թեման խլացրեց, իսկ ավելի ուշ էլ խոստովանության նման հայտարարեց, երեք բան՝
Առաջին՝ «ՀՀ ԿԳ փոխնախարարը բանակցում է «Այբ» հիմնադրամի հետ, որպեսզի Արարատյան բակալավրիատի նկատմամբ վերահսկողություն ունենանք»:
Երկրորդ՝ «Կարծում եմ, ավելի օգտակար կլինի, որպեսզի այս համակարգը բոլոր ավագ դպրոցներում ներդրվի, եթե դրա հնարավորությունը կա»:
Եվ երրորդ՝ «Ապագայում մենք անպայման կօգտվենք ծրագրի շրջանակում վերապատրաստված ուսուցիչների ծառայություններից, որովհետև այդ գիտելիքն ու դրական փորձը կուտակված է և չի կարող կորել»:
Այսինքն՝ իր բառերով ձևակերպած ԶՐՈ չէ: Փաստորեն նա հիմա ԲԱՆԱԿՑՈՒՄ Է մի կառույցի հետ, որին ոչ միայն հրապարակայնորեն գամել էր անարգանքի սյունին, այլև գովում է նրանց ծրագիրը և պատրատվում համագործակցել: Էլի գոհ լինենք, որ մասնագիտությամբ արևելագետ Հարությունյանն օրինակ այլ պաշտոն չի զբաղեցնում, թե չէ արևելքի ներում-բեկում չընդունող մեթոդները կիրառելու գայթակղությանը չէր դիմանա, ու, ասենք, հիմա կունենայինք աջ ձեռքից զրկված առնվազն տասը մարդ: Հետաքրքիր է, նրա գիտելիքները ստուգող կգտնվի, թե ոչ, ամեն դեպքում ուսուցչատյացությունը նաև կարելի է բացատրել դպրոցում խնդիրներ ունենալու հանգամանքով, օրինակ կարելի է տալ ամենահայտնի հարցը. Վարդանանքը կարդացե՞լ է: Դրական պատասխանի դեպքում, ճշտող հարց տալ, իսկ ո՞ր լեզվով:
Աղբյուրը՝ armdaily.am
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»