USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 10 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այդ աղջիկը պաշտոնյա է և պարտավոր է խոսել գրական հայերենով. լեզվաբան .Primenews
2018-09-05 16:56:00
Տպել Տպել

 

Այդ աղջիկը պաշտոնյա է և պարտավոր է խոսել գրական հայերենով. լեզվաբան
Համացանցում լայն քննարկման և տարաբնույթ քննադատությունների առարկա է դարձել քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի հարցազրույցը: Պաշտոնյաի բառապաշարը և խոսելաոճը առաջացրել է քաղաքացիների որոշակի հատվածի վրդովմունքը:
Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը փաստեց, որ ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է և պաշտոնյաները պարտավոր են հայտարարությունները հնչեցնել գրական հայերենով. «Հայերեն ասելով մենք հասկանում ենք արևմտահայերենի գործածություն, բարբառի գործածություն,փողոցի լեզվի գործածություն, իսկ քաղացիացիայի վարչության պետը պետական պաշտոնատար այր է և պետք է տիրապետի գրական հայերենին: Նրա բոլոր պաշտոնական ելույթները պետք է լինեն գրական հայերեն: Իր առօրյա կյանքում պաշտոնյան կարող է խոսել` «ա» վերջավորությունն օգտագործելով, բայց ելույթի ժամանակ պարտադիր պետք է օգտագործի` «է» օժանդակ բայը, որովհետև լեզվի մասին օրենքում կարգավորված է հրապարակային խոսքը, կամ պետական միջոցառումների վարումը` գրական հայերենով»,-մանրամասնեց Լավրենտի Միրզոյանը:
Լեզվաբանը նշեց, որ պետական պաշտոնյան կարող է խոսել օտար լեզվով, որը սակայն պետք է թարգմանվի: Միրզոյանը նշում է, որ պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատել իրենց խոսքի վրա: «Մեր քաղավիացիայի պետը, ով երիտասարդ աղջիկ է, հայերենին չի տիրապետում, իսկ լեզվի մասին օրենքի պահանջն է, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին պետք է տիրապետի իր մայրենի լեզվին: Ես ժամանակին այդ հարցը բարձրացրել եմ` բոլոր պետական պաշտոնյաները պետք է մայրենի լեզվից քննություն հանձնեն և դրանից հետո միայն նշանակվեն տվյալ պաշտոնում: Դրանից հետո Ազգային ժողովը ընդունեց պատգամավորների մասով օրենքը, որ եթե պատգամավորը իր ավարտական վկայականում հայոց լեզվի գնահատական չունի, ապա պետք է քննություն հանձնի: Այդ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը և արտասահմանում կրթություն հանձնած մեկ այլ քաղաքացի քննություն հանձնեցին: Պատկերացնում եք պաշտոնյան կարող է հայերենով իր անուն, ազգանունը գրել չիմանա: Այդ աղջիկը պարտադիր պետք է գրական հայերենով խոսել սովորի»,-եզրափակեց Լավրենտի

Միրզոյանը:

Այս նյութը դիտել են - 3230 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook