- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության տարածումը սովորական սկանդալ կամ հեղափոխության դեմ ուղղված քայլ որակելը կնշանակի ստեղծված իրավիճակի ոչ սթափ գնահատում:
Իրականում կատարվածը պետական հանցագործություն է, պետության անվտանգության դեմ ուղղված վտանգավոր քայլ. այսինքն` ամենամեծ խայտառակությունը, որ կարող էր տեղի ունենալ:Տվյալ պարագայում անգամ կարևոր էլ չէ, թե հայտնի ձայնագրության մեջ ինչ են խոսում կամ ինչ հարց են քննարկում Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը: Կարևորն այն է, որ ինչ-որ ուժեր, կամ էլ գուցե անհատ մարդիկ, կամ էլ գուցե նախկին կամ ներկա պաշտոնյաներ, կամ էլ գուցե այլ երկրի հատուկ ծառայություններ շատ հանգիստ գաղտանալսել են ՀՀ ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը: Թերևս ավելորդ է հարցնել, եթե այս մարդիկ չեն կարողացել ապահովել իրենց անձնական հեռախոսային խոսակցության անվտանգությունը, ինչպե՞ս են ապահովելու պատերազմական իրավիճակում գտնվող երկրի անվտանգությունը:
Ի՞նչ է նշանակում, երբ ԱԱԾ պետը հայտարարում է, որ կարող են գաղտնալսել նաև ՀՀ նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունները: Ներողություն` չէ՞ որ ԱԱԾ պետի սուրբ պարտականությունն է անվտանգության համակարգի գործունեությունը այնպես կազմակերպել, որ թվարկված պաշտոնյաները հանգիստ հեռախոսային զրույց վարեն և, որ առավել կարևոր է, իմանան` որ հարցը կարելի է հեռախոսով քննարկել, որը` ոչ: Դժվար չէ պատկերացնել, որ եթե այս մակարդակի պաշտոնյաների հեռախոսներն են գաղտնալսվում, որքան անպաշտպան ենք ՀՀ քաղաքացիներս: Իսկ ի՞նչ է անելու Վանեցյանը, եթե հաջորդաբար հրապարակվի, օրինակ իր ու Փաշինյանի հեռախոսային խոսակցությունը: Առնվազն տարօրինակ կլիներ, եթե կատարվածից հետո վարչապետ Փաշինյանը չհանձնարարեր 2 ժամում սեղանին դնել կատարվածի պատասխանատուին և արագ բացահայտել գործը:
Փաշինյանը թերևս պարտավոր էր նաև անկեղծորեն խոստովանել, որ կատարվածի պատասխանատուն ԱԱԾ-ն է, և ստեղծված իրավիճակում կարելի էր անգամ պահանջել Վանեցյանի հրաժարականը:
Բայց նման հարց Փաշինյանը չի դնում: Արդեն ակնհայտ է, որ կատարվածի պատասխանատվությունը դրվելու է այսպես կոչված հակահեղափոխության վրա, որի հասցեատերը, դատելով Փաշինյանի հրապարակային ելույթից, երկրորդ և երրորդ նախագահներն են` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ նախկիններին մեղադրելը Փաշինյանի համար առավել ձեռնտու տարբերակ է` քաղաքական տեսանկյունից: Բայց պետության անվտանգության տեսանկյունից առավել ձեռնտու է բացահայտել ճշմարտությունը: Փաշինյանը հիմա կարող է առիթն օգտագործելով դաշտը մաքրել հակահեղափոխականներից, կարող է դատել ու բռնել բոլոր օլիգարխներին, նախկին ու ներկա կոռումպացվածներին, բայց արդյո՞ք այդ դեպքում լուծված կլինի ազգային անվտանգության հարցը: Իսկ եթե ու հանկարծ այս գաղտանլսման հետևում որևէ թշնամի կամ էլ թեկուզ բարեկամ երկրի հատուկ ծառայություններ են կանգնած:
Հրապարակից կարելի է գոռալ` դատել գողերին ու հակահեղափոխականներին, բայց նաև պետք է հասկանալ, որ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն մանկապարտեզ չեն, լուրջ կառույցներ են, և այս համակարգերում գործելու թիվ մեկ կանոնը պրոֆեսիոնալիզմն է:
Մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, որտեղ ԱԱԾ-ի նման կարևոր կառույցը շատ ավելի կարևոր անելիք ունի, քան կոռուպցիայի ու թալանի դեմ պայքարն է: Դրանով թող զբաղվեն ՀՔԾ-ն, դատախազությունն ու ոստիկանությունը, իսկ ԱԱԾ-ն ամեն դեպքում ավելի լավ է զբաղվի գոնե Վանեցյանի անձանական հեռախոսի անվտանգությամբ: Վանեցյանն ու Խաչատրյանն, ի դեպ, հայտնի ձայնագրության մեջ, պայթեցրին այն փուչիկը, թե նոր Հայաստանում վարչապետն ու մնացած պաշտոնյաները չեն զանգում դատավորներին:
Փաստորեն նոր Հայաստանում, ինչպես և հնում, դատավորներին ճնշում են, և լուրջ գործերի ելքերը որոշվում են Բաղրամյան 26-ի կամ նրա ենթակա կառույցների հրահանգներով: Բայց սա խոսակցության այլ թեմա է:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»