- 2025-01-24 11:31:0040 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
- 2025-01-23 10:51:00Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Armlur.am. Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ավելի ակտիվանալ: Թավշյա հեղափոխությունից հետո բնակարանների գները բավականին բարձրացել են: Մի հանգամանք, որը դրական ազդակներ է տալիս երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը մեկ ամսվա ընթացքում 10-ով նվազել է: Եթե հունիսին իրականացվել է 13 հազար 741 գործարք, ապա հուլիսին դրանց թիվը կազմել է 13 հազար 731:
Ի դեպ, Երեւանում դրանց թիվը ավելացել է 94-ով:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ նաեւ, որ Երեւանում բնակարանների գները շարունակում են թանկանալ: Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գներն աճել են գրեթե բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, դրանք բարձրացել են ե՛ւ անցած տարվա հուլիսի, ե՛ւ այս տարվա հունիսի համեմատ: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ հնարավոր է` ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով նաեւ գները:
Մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում բնակարանները ավելի կթանկանան: Նրանց խոսքերով` Հայաստանում անշարժ գույք գնելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաեւ, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին թանկանում են: Բայց այս երեւույթը նկատելի է Երեւանի ոչ բոլոր թաղամասերում: Օրինակ` Կասկադի մոտակայքում մինչեւ 20 տոկոսով թանկացել են հողատարածքները: Այսպես, հուլիսին, հունիսի համեմատ, կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ թանկացել է 8000 դրամով` եթե հունիսին բնակարանի մեկ քմ վաճառվել է 530 հազար դրամով, ապա հուլիսին այն կազմել է 538 հազար դրամ: Ասել է թե` Երեւանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը սկսում է 1000 դոլարից: Իսկ ահա Կասկադի կամ Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարանները ավելի թանկ են. այստեղ մեկ քմ մոտ 2000 դոլար է կազմում: Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամաս, բնակարանները հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել են 2300 դրամով: Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 2300 դրամով` 368 հազար 950 դրամից դառնալով 371 հազար 250 դրամ: Բնակարանները նույնքան թանկացել են նաեւ Նոր Նորքում: Այստեղ մեկ քմ հուլիսին վաճառվել է 242 հազար 300 դրամով։ Միայն Էրեբունի վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ի գները հուլիսին պահպանել են հունիս ամսվա մակարդակը`252 հազար 50 դրամ: Բայց Քանաքեռ-Զեյթունում հուլիսին, հունիսի համեմատ, բնակարանների գները բարձրացել են`2100-ով` 276 հազար 100 դրամից դառնալով 278 հազար 200 դրամ: Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ թանկացել է ընդամենը 800 դրամով. 257 հազար 300 դրամից դարձել է 258 հազար 100 դրամ, Նոր-Նորքում`240 հազար դրամից`242 հազար 300 դրամ: Նկատենք, որ վերջին շրջանում Նուբարաշենում բնակարանների գները չէին բարձրանում, բայց այս հուլիսին, հունիսի համեմատ, այստեղ եւս թանկացում է արձանագրվել`166 հազար դրամից դառնալով 167 հազար 50 դրամի: Մյուս վարչական շրջաններում`Դավիթաշենում, Աջափնյակում, Շենգավիթում նույնպես բնակարանները թանկացել են: Նշենք, որ մարզային քաղաքներում եւս բնակարանները թեկուզ չնչին, բայց թանկացել են, իսկ որոշներում փոփոխություն չեն կրել: Ի դեպ, ամենաթանկ անշարժ գույքը Ծաղկաձորում է. այստեղ բազմաբնակարան շենքի մեկ քմ-ը արժե 287 հազար 200 դրամ:
Աբովյանում եւս բարձր գին ունեն բնկարանները, այստեղ մեկ քմ-ը վաճառվում է 157 հազար 200 դրամով: Սակայն անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Այս փոփոխությունից շահում են ոչ միայն սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքները, այլեւ շինարարության ոլորտն է ակտիվանում, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն թողնել տնտեսության վրա:
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»