- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ կառավարությունը մերժեց բյուջեի պահուստային ֆոնդից առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին 13 մլն 587 հազար ՀՀ դրամ տրամադրելու հարցը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով՝ հայկական կողմի պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին կվճարվի ոչ թե պահուստային ֆոնդից, այլ ՀՀ առողջապահության նախարարության բյուջեից:
Չնայած որ ի սկզբանե հարցը օրակարգում ներառված էր որպես չզեկուցվող հարց, սակայն Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով դարձվեց զեկուցվող և նախագծում որոշ փոփոխություններ արվեցին: Ըստ որոշման նախագծի նախնական տարբերակի՝ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից պետք է տրամադրվեր 13 մլն 587 հազար ՀՀ դրամ:
«Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ, օգոստոսի 31-ին հասել են Երևան և այժմ գտնվում են Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո: Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10 մլն 541 հազար դրամի չափով: Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761,500.0 ՀՀ դրամ` մեկ բեռնարկղի համար (4 բեռնարկղի համար` 3,046,000.0 ՀՀ դրամ):
«Ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 մլն 587 հազար դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար»,- նշված էր որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Ամերիկյան կողմը վճարել է բեռների` ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: Ստացվում է, որ ավելի քան 13 մլն դրամն գումարի պարտքը կուտակվել է Վրաստանում այդ բեռները մոտ 3 ամիս պահելու հետևանքով: Բուն տեղափոխման ծախսերն ընդամենը 3 մլն դրամի կարգի են: Փաստորեն, շուրջ 10 մլն դրամ գումարը գոյացել է բեռները ժամանակին չտեղափոխելու հետևանքով: Հարց է առաջանում, թե ինչու է մարդասիրական բեռն ամառվա երեք ամիսներին «լռվել» Վրաստանում: Ինչ-որ մեկի անփույթ, անհետևողական կամ ժամկետների ուշացումով արված գործի հետևանքով այսօր փաստացի բյուջեից անիմաստ 10 մլն դրամ գումար է դուրս գրվում: Տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի` այդ գումարը վճարվում է պահուստային ֆոնդից, թե առողջապահության նախարարության միջոցներից:
Ըստ ամենայնի բեռների տեղափոխման ուշացումը հենց նասխարարության թերացմամբ էլ պայմանավորված է, այդ պատճառով էլ ֆինանսների նախարարն առաջարկեց, որ իրենց սխալի դիմաց իրենք էլ վճարեն: Ի դեպ, եթե ուշացումը պայմանավորված լիներ բեռնափոխադրող կազմակերպության թերացմամբ, ապա առաջացած հավելյալ գումարները կվճարեր «Ապավենը»: Բայց եթե պետությունը սուսուփուս վճարում է, կնշանակի թերացումը պետական ապարատից է գալիս: Հայաստանի ներկա իշխանությունները բարձրագոչ ճառեր են ասում պետական միջոցների մսխման մասին: Ներողություն` սա ի՞նչ է, եթե ոչ 10 մլն դրամի վատնում:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»