- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Բերդը պաշարելուց առաջ, երբ բարիկադներ էիր կառուցում, այն ժամանակ պիտի մտածեիր՝ թշնամիներ չկան. այս մասին Tert.am-ի հետ զրույցում, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԺ փոփխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նրա այն հայտարարությանը, թե չնայած քննադատել և քննադատում են քաղաքական ուժերին, դա չի նշանակում, թե Հայաստանում թշնամիներ են փնտրում կամ պիտի փնտրեն:
«Երբ դու հաղթում ես, ստանում ես քո ցանկալի արդյունքը, պաշարում ես ԱԺ-ն, ճնշում ես, երբ դու ասում ես՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք», ասում ես՝ «սև-սպիտակ», ԱԱԾ, վախեցնում ես, քո սպառնալիքը, պրեսինգը փաստացի գործում է, և խորհրդարանը գնում է լուծարման, շատ հեշտ է ասել՝ բոլորն իմ բարեկամներն են: Եվ, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանի ելույթում ես իր արարքների որևէ զղջում չտեսա, բոլորս էլ սխալական ենք: Գնահատական չտեսա իր՝ օգոստոսի 17-ի հայտարարության, «սև ու սպիտակի» ելույթի հայտարարության, ԱԺ-ում բավականին ծայրահեղական ելույթների վերաբերյալ: Էն ժամանակ թշնամի էինք, հիմա թշնամի չե՞նք, հիմա ո՞ր հայտարարության հիմքը վերցնենք, էն ժամանակ սև ու սպիտակ էինք, հակահեղափոխական էինք, հիմա արդեն Հանրապետականից կարելի լավ, պրոֆեսիոնալ կադրեր տանել կառավարություն, երբ որ տեսնում ես, որ կառավարությունը ձախողում է, և բացի քեզանից ու ԱԱԾ տնօրենից ուրիշ աշխատող չկա»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը թե, հիմա կառավարությունում նշանակված նախկին իշխանության կադրերը այն ժամանակ բարիկադներից այն կողմ են եղել, հիմա այս կողմում են, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իր գործընկերները նշել են, որ բարիկադներ կառուցելու կարիք չկար, որ հիմա էլ վերացնեն:
«Երբ, որ պարտիան իր ցանկալի ավարտն է ունեցել, Նիկոլ Փաշինյանի համար շատ հեշտ է ընտրություններից առաջ «պուպուշ» ձևանալ , ինքը, Լենա Նազարյանը ամբողջ աշխարհի մոտ ասեն վայ, գիտեք, մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր ընկերներն են, ես էլ հարց եմ տալիս՝ հիմա՞ եք անկեղծ, թե՞ օգոստոսի 17-ին»,-նշեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ կադրերի և պատգամավորների ճամբարափոխությանը և հայտարարությանը, որ հնարավոր է ՀՀԿ-ից անձիք լինեն ՔՊ ցուցակում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ «յուրաքանչյուրի գնահատականը կտրևի վերևում, վերևն էլ ոչ Բաղրամյան 26 –ն է, ոչ է այլ հասցե»:
«Եթե մարդ քայլ է կատարում և ինքը իր խղճի հետ ներդաշնակ է, համերաշխ է, խնդիր չկա, ամեն մեկն ինքը պիտի որոշի, ես երբեք դատավորի, ոչ էլ դատախազի ֆունկցիա չեմ վերցրել ինձ վրա, որպեսզի որևէ մեկին մեղադրեմ կամ արդարացնեմ, ես պատասխանատու եմ բացառապես իմ իրականացրած քայլերի համար »,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին, թե կրկին կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն փաստացի միակ գաղափարական, ծրագրային ընդդիմադիր ուժն է, չի տեսնում որևէ քաղաքական ուժ, միավոր , որը 6 ամիսների ընթացքում ծրագրային ընդդիմադիր հարցեր է բարձրացրել:
Էդուարդ Շարմազանովը մատնանշեց մի շարք խնդիրներ՝ Ղարաբաղյան հարցի, հայ-ռուսական հարաբերությունների, ներդրումների և այլ հարցերի վերաբերյալ:
«Փաշինյանն ասում էր` թռիչքային զարգացում ենք ապահովելու, ներողություն, 4,9% տնտեսական խղճուկ աճով ի՞նչ թռիչքային զարգացում, բա պարոն Փաշինյանն ինձ ի պատասխան ասում էր, որ էլ վարչապետի եղբայրը չի արտահանի մանր և խոշոր եղջերավորներին, եղջերավորները իրենք իրենց ոտքով կարտահանվեն, հիմա հարց եմ տալիս՝ մանր և խոշոր եղջերավորները արտահանվո՞ւմ են, իրենց ոտքով գնո՞ւմ են, գյուղնախարարությանն ասեք՝ թիվ ներկայացնի` ինչքա՞ն մանր և խոշոր եղջերավոր եք հեղափոխական տեմպով արտահանել»,-նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»