- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նորից վայելում եմ մի նոր գրքի ծնունդ: Հրատարակվեց իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասը՝ ընդամենը 544 էջ: Այն նախորդ՝ առաջին մասի շարունակությունն է՝ 2017 թվականի մանկավարժի իմ օրագրային գրառումները, որոնք տեղադրվել են Լոս Անջելեսի ամերիկյան USArmenianews.com հայկական լրատվական կայքում և սոցցանցերից տեսանելի դարձել իմ ընթերցողներին:
Յուրաքանչյուր գիրք մի որոշակի ճանապարհ է անցնում մինչ հրատարակությունը: Իմ հրատարակված չորս գրքերի խմբագիրն ինձ վաղուց հարազատ դարձած անձնավորություն է, ով ամեն անգամ ինձ հետ ապրել է ամեն մի մտահոգություն, նաև զգացել այդ գրքերի ծննդյան բերկրանքը: Գիրքը հրատարակվել է ԿԳՍ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանի խմբագրական միջամտությամբ, իր իսկ արժևորված նախաբանով, Արցախի գրողների միության երաշխավորությամբ, բանասեր Զարինե Սառաջյանի և գրականագետ Զինաիդա Բալայանի գնահատողական խոսքերով: Շնորհակալությունս նշված անձանց, գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին:
Նորից իմ դպրոցն է առանցքում, մանկավարժի իմ գործունեությունը, մեր աշակերտներն են, ուսուցիչները, ովքեր իրենց հոգում անթեղած կսկիծ ունեն, հարազատների կորուստ, սահմանամերձ բնակավայրում ապրողի անհանգիստ կյանք, բայց կարողանում են հաղթահարել ամեն ինչ ու շարունակել իրենց ստեղծագործական միտքը, ուսումնադաստիարակչական գործընթացը, որ լի է հաջողություններով, նորի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ, հողի, հայրենիքի հանդեպ ունեցած սիրով, նահատակների անցած ճանապարհի հիշողությամբ, լուսավոր մտքի առկայծումներով, մտերմիկ զրույցներով...
Գրքում տեսանելի է մանկավարժիս անցած ճանապարհը, մի կենսագրություն, որ խորհրդային տարիների կնիքն ունի իր վրա՝ դպրոցական տարիներ, նյութապես անապահով ընտանիք, բուհ ընդունվելու ճիգեր, ավարտելուց հետո դպրոց մտնելու տարիների երազանք, Արցախյան պատերազմ, բռնագաղթ, օտար ափերի դառնություն, նորից վերադարձ հայրենիք ու մի նոր մանկավարժական գործունեություն հարազատ դպրոցում, որ շարունակվում է ընթանալ առայսօր էլ: Մանկավարժի ըմբոստ ոգի կա այստեղ, ով չի հանդուրժում ոչ մի անարդարություն՝ ընդդիմանալով անգամ կրթության համակարգում առկա թերությունների դեմ:
Գրքում տեղ ունեն մարդիկ՝ ինձանից հեռու թե մոտիկ, ովքեր մտերիմ են դարձել ինձ, իրենց կերպարներով նպաստավոր դեր խաղացել իմ կյանքում: Շրջանավարտներ ունենք, ովքեր հայրենի հողի համար կամ այլ դժբախտ պատահարներով վաղաժամ կյանքից հեռացել են, թողել բոլորիս հոգում մեծագույն վիշտ ու կսկիծ: Դպրոցն ավարտած մեր սաները, նորօրյա դեռահասներն են այդ գրքի հերոսները՝ իրենց մտքերի նոր ճառագումներով, ստեղծագործական մտորումներով, տարբեր մրցույթներում, օլիմպիադաներում ցուցաբերած հաջողություններով, ապագայի տեսլականով:
Սա գիրք է խաղաղության երազանքներով ապրող սերնդի մասին, ովքեր ապրիլյան պատերազմ են տեսել, բայց նորից վերադարձել են իրենց կրթօջախը՝ շարունակելու ուսումը: Իրենց իրական կերպարներով յուրաքանչյուրը յուրովի հերոսացման օրինակ է դառնում, երբ գիտեն, որ հայրենիքն իրենց տունն է, հայրենիքն այն դպրոցն է, որտեղ սովորում են, այն ճանապարհը, որտեղով անցնում են, այն ծառն ու թուփը, օդն ու ջուրը, այն ամենը, ինչ կա իրենց շրջապատում, որ ինքնին հարազատություն է, իսկ առանց դրանց՝ կարոտն է ծլարձակում, որ «ո՛չ» է ասում արտագաղթին:
Այս գիրքը վերստին նվիրեցի մանկավարժ դստերս՝ Սոֆյա Պետրոսյանին: «Մանկավարժի օրագիրը» իմ անցյալն է, իմ ներկան և անցնելիք ճանապարհս, որ շարունակություն ունի դեռ, քանի ես ապրում ու դասավանդում եմ դպրոցում:
Նատաշա Պողոսյան
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»