- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Արարատի մարզի Զանգակատուն գյուղը հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ահազանգեցին Զանգակատան ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Ժորա Մկրտչյանն ու ծնունդով Զանգակատուն գյուղից պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ Արմեն Կարապետյանը նշեց, որ սահմանամերձ գյուղը 25 տարուց ավելի գտնվում էր խաղաղ վիճակում, լարվածություն չկար սահմանին։ Պատկերը, սակայն, կտրուկ փոխվել է այս տարվա հունվարին։
«Գրեթե հանելուկային պայմաններում, անհասկանալի իրավիճակում, այն տարածքները, որոնք ազատամարտիկները ազատագրել էին 1991-92թթ․, հայտնվել են մեր հակառակորդի տիրապետության ներքո։ Գյուղացիները շատ անհանգստացած են, թե այդ ամենն ինչպես տեղի ունեցավ, ինչպես հակառակորդը նորից, խաղաղ ձեւով տեր դարձավ ազատագրված տարածքներին։ Գյուղը խաղաղ ապրում էր, ոչ մի լարվածություն չկար։ Բայց մեր դիրքերը հանձնելուց հետո, որի մասին ոչ մեկը բացատրություն չի տալիս, գյուղը եւ հարակից համայնքները հայտնվել են լարվածության մեջ։ Տալիս են անորոշ, հեղհեղուկ պատասխաններ, եւ անհայտ է մնում, թե ինչպես եղավ, որ մեր դիրքերը անցան հակառակորդի ձեռքը»,- ասաց Արմեն Կարապետյանը։ Ժորա Մկրտչյանը հիշեց, թե ինչպես են ազատագրել այդ տարածքը, ինչպես այս տարվա սկզբին դիտակետերը հանել տվեցին։ Նա պահանջում է, որ իշխանությունները պարզաբանեն, թե ինչու, ում համաձայնությամբ են հանել դիտակետերը, ինչու մեր կողմից չի եղել դիմադրություն։
«Մի 6-7 պոստերում նստած են իրենք (նկատի ունի ադրբեջանցիներին)։ Երկու հոգի այս մեկ շաբաթվա ընթացքում վիրավորվեցին, լինում են հրդեհներ։ Ինձ համար պարզ չէ, թե սա ինչ ծրագիր էր, ինչպես մարդիկ եկան, նստեցին, ով է դրա համար պատասխան տալու։ Դա եղել է Հայաստանի նախկին ղեկավարության օրոք, լռելյայն, իրենց համաձայնությամբ։ Որեւէ մի գեներալ դա ինքնակամ չէր անի։ Այն ժամանակ, երբ մենք այդ տարածքն ազատագրել էինք, սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր, որ դա շատ վտանգավոր տարածք է։ Եվ հիմա, որտեղ նստած են ադրբեջանցիները, կարող են իրենց սնայպերները նշանառության տակ պահել Երեւան-Եղեգնաձոր մայրուղին»,- ասաց Ժորա Մկրտչյանը։ Նա հիշեց, թե ինչպես 1992թ․ կարողացան Արարատի ջոկատի տղաներով ազատագրել գյուղը։ Եվ հիմա իրենց մտատանջում է այն հարցը, որ ազատագրված տարածքը նվիրաբերել են հակառակորդին, նրանք էլ եկել են, խաղաղ ձեւով հաստատվել այն տարածքում, որի համար ժամանակին արյուն է թափվել։
«Եվ Հայաստանի ոչ մի ղեկավար բացատրություն չի տալիս, թե դա ինչպես է եղել։ Եվ Զանգակատան հատվածը դարձել է թեժ կետ, կրակում են, հրդեհներ են լինում, լարվածությունը պահպանվում է»,- ասացին մամուլի ասուլիս հրավիրողները։ Արմեն Կարապետյանը հիշեցնում է, որ Զանգակատունը ունի հոգեւոր նշանակություն, այնտեղ է գտնվում Պարույր Սեւակի շիրմաքարը, թանգարանը, տվել է աչքի ընկնող գործիչներ, զինվորականներ։ Արմեն Կարապետյանն ու Ժորա Մկրտչյանը նշեցին, որ տարածքներն այրվել են հրդեհի պատճառով, ադրբեջանցիներն իրենց պահում են շատ ագրեսիվ։ Հարցին, թե դիմե՞լ են նոր իշխանություններին, նրանք արձագանքեցին․ «Վարչապետը տեղյակ է, պաշտպանության նախարարն էլ եկավ, տեսավ, գնաց, ասաց, որ լավ կլինի, չվախենանք։ Բայց այնտեղ ոչ մի կոմբայնավար ռիսկ չի անի մտնել, կխփեն։ Դիմել ենք, ասել ենք, չգիտենք, թե էլ ո՞նց ասենք։ Եթե ռազմաճակատային հատված է, ապա պետք է հոգ տանեն այդ գյուղի ինքնապաշտպանության մասին»։
Հ․Գ․ Ուշագրավ է, որ մամուլի ասուլիսին ներկայացել էր ընդամենը երեք լրագրող։
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»