- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մոսկվայում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես մոր ու կնոջ խոսք, մասնավորապես նաև ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։
Ցավում եմ, որ տիկինը կարևորություն չի տալիս ու անգամ տեղյակ չէ՝ ինչպես և ինչու է ծագել կոնֆլիկտը։
Իհարկե, ցավալի է մարդկային կորուստը թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ խաղաղ պայմաններում։ Մենք՝ հայ կանայքս ու մայրերս, կողմ ենք խաղաղությանը, ոչ մի մայր չի ցանկանում պատերազմ, մոր համար ամենադաժան փորձությունը զավակի կորուստն է: Այսօր մեր զավակները սահմանին են ու մահվան դեմ հանդիման պահում են սահմանը: Մեր հայրերն ու ամուսինները կենաց-մահու կռիվ են տվել հանուն հայկական հողերի ազատագրման ու վերամիավորման, և այդ «չգիտես որտեղից ծագած կոնֆլիկտը», ինչպես տիկինն է ասում, մեզ համար շատ գիտակցված, ազգապահպանության և հայրենապահպանության առաքելություն է արդի Հայկական պետականության ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կենսական պահանջ յուրաքանչյուր հայի համար: Եվ հենց այդ պահանջը համախմբեց իր շուրջ ողջ հայությանը, ստիպեց զենք վերցնել ու ազատագրել մեր Հայրենիքի սուրբ հողերը։ Դուք չեք կարող և իրավունք չունեք հազարավոր զոհերի գնով, արյամբ ազատագրված հողերի համար պայքարը համարել «չգիտեմ որտեղից ծագած կոնֆլիկտ»:
Հաջորդ հայտարարությունը։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն է՝ վախվորած և անհանգիստ»: Չգիտեմ՝ տիկին Աննան որտեղ է տեսել ադրբեջանցի զինվորների դեմքի արտահայտությունը, բայց չեմ կարծում, որ մահացած զինվորի դին գլխատելը կամ քառատելը, տատիկ-պապիկներին խոշտանգելն ու սպանելը հնարավոր է անել վախվորած ու անմեղ դեմքի արտահայտությամբ։ Իսկ ինչ մնում է մեր տղաներին, մեր անգին՝ հարյուրից ավելի մահապարտներին, ովքեր արնաքամ եղան, բայց չնահանջեցին, ովքեր առանց զենքի, բահերով ու ձեռնամարտով չզիջեցին իրենց դիրքերը՝ անգամ նահանջի հրաման ստանալով, ապա ինչպե՞ս կարող են այդ առյուծ տղերքը վախվորած ու անհանգիստ դեմք ունենալ։
Տիկին Աննան տեղյակ չէ նաև պատմությունից։ Մխիթար Սպարապետի տիկին, իշխանուհի Սաթենիկի օրինակով փորձեց կոչ հնչեցնել՝ խեղաթյուրելով այդ կոչի իմաստն ու նպատակը։ Սաթենիկ իշխանուհին կոչ էր անում հայ կանանց, որ իրենց թանկարժեք զարդերը վաճառեն ու զենք գնեն, որպեսզի զինվենք ու պայքարենք թշնամու դեմ։
Տիկին Աննան կոչ է անում զարդերը նվիրաբերել հիմնադրամին, ու հայտնի չէ, թե ինչին է ծառայելու այդ հիմնադրամը, և առաջարկում է զենքերը տանել պահեստներ, որպեսզի այնտեղ ժանգոտեն, իսկ փամփուշտներից՝ զարդեր պատրաստեն։ Ու այս հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ Ադրբեջանն ինչքան ուժ ունի, մինչև ատամները զինվում է նորագույն ռազմական տեխնիկայով և դրա համար չի խնայում ոչ մի ֆինանսական ռեսուրս։ Այս շոու ծրագիրը, որը նախատեսում է սպիտակ հանդերձներով կանանց դեմարշ դեպի սահման ու այնտեղից ի լուր աշխարհի խաղաղության կոչի հնչեցում, նվաստացուցիչ, պարտվողական և դավաճանական քայլ է։
«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը դատապարտում է նման մտածելակերպն ու գործելաոճը։ Մենք հայտարարում ենք ոչ միայն մեր, այլ նաև հազարավոր կանանց անունից, որ խաղաղությունը՝ արժեք է, և ցանկացած արժեք ունի իր գինը։ Մենք դատապարտում ենք «Խաղաղություն տարածքների դիմաց» գինը, խաղաղություն՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների դիմաց գինը։ Խաղաղությունը հենց այնպես չի տրվում, առավել ևս՝ պայմանավորվածություններով ու քաղաքական խաղերով։ Խաղաղությունը նվաճում են հաղթանակով, ամրագրում են հակառակորդի կապիտուլյացիայով և հաստատում են օրենքով։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց մեր զենքը մեր ձեռքին է, և այն վայր չենք դնի անգամ լիակատար հաղթանակի դեպքում, հաղթանակ, որը ուղի կբացի ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ։
«Երկիր Ծիրանի»
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»