- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Բոլոր քաղաքական ուժերը գնում են ընտրության, բացի մեկից։ Որքան էլ զարմանալի է, ընտրություններում ամենաթեթև վարքը ցուցաբերելու հայտ է ներկայացնում հենց իշխող կուսակցությունը, թեև հնարավորություն ունի մատը մատին չխփելով՝ ունենալ մեծամասնություն։
Պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկել է «Նիկոլ վարչապետ» կարգախոսով մտնել պայքարի մեջ, ու կուսակցությունում շատերը համաձայնել են։ Հեշտ է, հեշտ կողմնորոշող, ելքը որոշող և ջանք չի պահանջում կարգախոսն իրականություն դարձնելու համար։ Ալեն Սիմոնյանի առաջարկը մարքեթինգային հնարքի առումով անթերի է։
Եթե կարգախոս դնեին այն բառակապակցությունները, որոնք կենթադրեին, ասենք, վերջ կոռուպցիային, արտագաղթին, աղքատությանը, գործազրկությանը, բոլորին արժանապատիվ աշխատանք ու վարձատրություն, բարեկեցիկ ծերություն և այլն, հետո պետք է իրենց կրգախոսի ձեռքն ընկնեին կրակը․ մարդիկ կհարցնեին՝ ո՞ւր են խոստացածները։ Հիմա մարդիկ խոստանում են մի բան՝ Նիկոլ վարչապետ։ Նրանք անգամ ծրագիր կարող են չներկայացնել, ինչպես որ չներկայացրին այս 7 ամիսների ընթացքում։
Կարգախոսի տակ իրական հող չկա։ ՔՊ-ն գնում է ընտրապայքարի, որտեղ բացակայելու է ծրագրային, գաղափարական պայքարը, լինելու է խիստ անձնավորված՝ Ժողովուրդ ուզո՞ւմ եք հեղափոխությունը հաղթի, ուզո՞ւմ եք ազատվել հակահեղափոխականներից։ Քվեարկելու են «այո», չնայած որ հակահեղափոխականները հենց հեղափոխականների մեջ էին, որոնք հաղթեցին, բայց չցանկացան հեղափոխական փոփոխություն բերել քաղաքացու կյանքում։
Ասում են՝ ընտրեք Նիկոլ վարչապետի, Գագիկ վարչապետի, Արմեն վարչապետի, Լևոն վարչապետի և մյուսների մեջ։ Սևի ու սպիտակի հերթական բաժանումը նոր ծաղր է ժողովրդի նկատմամբ, որն արդեն իրականացրել էր փոփոխություն և գնում էր ընտրությունների՝ արդեն որոշելու համար, թե որ ծրագիրն է ընտրելու և ինչպիսի Հայաստանում է ապրելու։ Հիմա միակ ծրագիրը Նիկոլին դարձյալ վարչապետ կարգելն է։ Հանրությունն ինքը գիտի, որ Նիկոլը վարչապետ է լինելու։ Իսկ հետո՞, ուրիշ ի՞նչ կառաջարկեք մարդկականց բացի դրանից։ Ի՞նչ է նա ստանալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով։
Ի դեպ, ՔՊ ղեկավարը միշտ հայտարարել է, որ ժողովուրդն է այսուհետ որոշելու, և ուրեմն թողեք թող ժողովուրդը որոշի՝ Նիկոլը վարչապե՞տ է, թե՞ մեկ ուրիշ բան։
Ու զավեշտալին այն է, որ թիմը, որի մեջ բազում երիտասարդներ են, ապրում է գաղափարական սնանկություն, և մտնելով քաղաքականություն՝ ոչինչ չունի տալու, միակ «արժանիքը» ցուցակի առաջին համարն է, դա էլ՝ մեծ վերապահումով։ Կռապաշտության շրջանը շարունակվում է, մեկ անձը մեկ թիմի կուռքն է, որի գոյությունը մյուսների գոյությունն է, որի բացակայությունն ու անհետացումը լինելու է 180 հոգանոց մեծ փուչիկի պայթյունը։
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնի պառավոզն է, որը պետք է 180 հոգանոց վագոնը քաշի և բերի խորհրդարան։ Միանձնյա․ իր ․․․ շնորհիվ։
yerevan.today.am
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»