- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Իրատեսը գրում է.
Կատարվեց։ Հեղափոխությունը վերջապես «լայն քայլով» մտավ խորհրդարան։ Միակուսակցական համակարգով։ Դիլետանտների հզոր բանակով։
Բայց նախ՝ նեղմիտ չերևալու համար շնորհավորենք խորհրդարան անցածներին։ ՈՒ կանգ չառնենք հանգամանքի վրա, թե այդ ինչպես եղավ, որ մասնակցության անչափ ցածր տոկոս ունեցող ընտրություններն օրվա երկրորդ կեսին տաղանդավոր «ծովանկարչի» համարում ունեցող Տիգրան Մուկուչյանի թեթև ձեռքով ընդունեց «հարմար» պատկեր, ինչպիսին կարող էր լինել ՀՀԿ-ի ժամանակ։ Չհարցնենք նաև օրվա տիրակալին` այդ ինչպե՞ս եղավ, որ արդարության «կորիֆեյ» Փաշինյանը, որը չերկնչեց երկրի երկրորդ նախագահին ընտրություններից ժամեր առաջ ճաղերի հետևում «տեսնելուց», նույն մարդու համար «ծովեր նկարած» Մուկուչյանին դրեց «ճակտին ու պաչեց» (հանց կասեր ինքն ու իր սիրելի ժողովուրդը). ոչ միայն գործից չհանեց Մուկուչյանին, որպես, իր իսկ խոսքերով, հավերժ կեղծարարի, այլև թույլ տվեց հաշվել իր «հեղափոխական, աննախադեպ» ընտրությունների քվեները։
Անցնելով առաջ էլ արձանագրենք` Փաշինյանն այլևս և երբեք իրավունք չունի խոսելու ողջ ժողովրդի անունից, որովհետև իրեն, անգամ յուր թանկագին ծովանկարչի «ստեղծագործական» արարումից հետո, ձայն է տվել ընդամենը ժողովրդի մեկ երրորդը։ Ժողովրդի յոթանասուն տոկոսը Փաշինյանին և նրա հեղափոխական արժեքներին փաստացի ասել է՝ ո՛չ։
Անցնելով էլ առաջ արձանագրենք, որ միակուսակցական այս խորհրդարանը իրապես պատմական է լինելու մի շարք առումներով, որովհետև առաջին ասոցիատիվը, որն առկա է նազարբաևա-բրեժնևյան (իրականում՝ ստալինյան) մեծամասնության հանգով կառուցված պառլամենտում առկա է մեկ կամքի, մեկ ուժի, այն է՝ ՀՀԿ-իզմի ոգով կառուցված «պատկերը»։ Անհասկանալի հիմքերով ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, դեռ շատ անակնկալներ է մատուցելու՝ դիլետանտիզմի, ակամա իշխանավոր դառնալու, «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ» լինելու մասով, սակայն պետք է նաև արձանագրել, որ այս պառլամենտը հաստատապես «պատմական» է լինելու նաև երկու կարևորագույն խնդիրների նկատմամբ իր վերաբերմունքով։
ա) Սահմանադրության փոփոխություն և նախագահական կառավարման անցման ապահովում։ Գործընթացը կուլիսներում արդեն իսկ պառլամենտի աշխատանքների մեկնարկի օրից կսկսվի, առժամանակ հետո «Օվերտոնի պատուհանից» այն կնետվի հանրության ենթագիտակցություն՝ մարսվելու, ադապտացվելու համար, որից հետո միս ու արյուն կստանա քննարկումների ու նախագծերի տեսքով։
բ) Այս պառլամենտը լուրջ անելիք կունենա «իշխանություն՝ Ղարաբաղի դիմաց» Դավիթ Շահնազարյանի նշած ֆորմատում։ Ինչ դրսևորումներ կունենա գործընթացը, այս պահին դժվար կլինի ասել, այնուհանդերձ, 88 պատգամավոր ունեցող ֆրակցիան շատ հարմար մեծամասնություն է միջազգայինների ձեռքին, որպեսզի վերջիններս հարկ եղած դեպքում ցուցանեն Փաշինյանին այս կամ այն որոշումը ընդունելու համար՝ որտեղ են ձմեռում խեցգետինները։
Միակուսակցական այս պառլամենտի հաջորդ հմայքն էլ այն է, որ այնտեղ չկա ընդդիմություն։ Քաղաքական փորձագետներից շատերը կարծում են, որ ՀՀԿ-ի 0,3 տոկոս չստանալը ամենևին էլ հենց այնպես չէր, այն ուներ երկու պատճառ.
ա) Եզրագծին պահել ՀՀԿ-ին ու «տանջել» նրան՝ վրեժ լուծել նրանից, ինչը հատուկ է երկրորդ նախագահին ճաղերի հետև «տարած», հայտնի գաղտնալսման ժամանակ բավականին հետաքրքիր մտքեր արտաբերած «իշխանին»։
բ) ՀՀԿ-ի չանցնելը քաղաքական որոշման արդյունք էր. այն միակ գաղափարական, ինստիտուցիոնալ ընդդիմությունն էր լինելու, որն ընդդիմանալու էր թե՛ նախագահական համակարգին անցմանը, թե՛ Ղարաբաղի շուրջ մանիպուլյացիաներին։
Մնաց վերջին հարցը` կմիավորվե՞ն ՀՀԿ-ն, Քոչարյանի համախոհներն ու ՀՅԴ-ն («Ծռերն» այլ թեմա են)՝ արտախորհրդարանական վեկտորում լուրջ պայքար մղելու Փաշինյանի, նրա ավտորիտարիզմի, միակուսակցական համակարգի, վրեժների, պոպուլիզմի, դիկտատորական ամբիցիաների դեմ։
Ո՛չ։
Ինչու՞։ Դա այլ կինո է, որի «սցենարումը»՝ հաջորդ դասին։
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»