- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տարին տասներկու ամիս արտասահմանյան «գաստրոլների» մեջ գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում իրեն պահում է նորահարսի պես, որն ամոթխած լինելուն զուգահեռ «ձայնազուրկ» է նաև։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նա լրագրողների հետ զրույցում շրջանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին հարցերը՝ ասելով, թե ինքն այդ մասին արդեն հայտնել է։
Որտեղ եւ ինչ է հայտնել, մնում է անհայտ, սակայն կարելի է հասկանալ, որ Արմեն Սարգսյանը ինչպես իր նախագահ դառնալու հարցում ունի փաստաթղթային լեգիտիմության խնդիր, այնպես էլ խոսք ասելու, կարծիք հայտնելու։
Ինչպես հայտնի է, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված: Նա այժմ կալանավորված է: Պաշտոնապես նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս մեղադրանքը Քոչարյանը, բնականաբար, չի ընդունում։
Քոչարյանի գործի և կալանավորման իրավական կողմին բազմիցս անդրադարձել ենք՝ արձանագրելով, որ այն ավելի շատ քաղաքական, քան իրավական օպերացիա է։ Եթե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում այն կանխավարկածից ելնելով, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, ապա այդ դեպքում պետք է սկսել 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրություններից։ Այսինքն, պետք սկսել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ հասնել մինչեւ Սերժ Սարգսյան։
Այս համատեքստում զարմանալի է նաեւ առաջին նախագահի լռությունը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։
Երեկ ընտրության եկած նախագահը չպատասխանեց այդ հարցին՝ ասելով, որ դա կդիտվի քարոզչություն, ինչն օրենքով արգելվում է, սակայն առաջին նախագահը ցանկության դեպքում կարող էր մեկ օր առաջ հայտնել իր կարծիքը։
Ի վերջո, կրկնում ենք՝ եթե երկրորդ նախագահին դատում են՝ ելնելով ընտրություններ կեղծելու կանխավարկածից, ապա առաջինը պետք է սկսել Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Ի վերջո, 1996-ի դեպքերի համար առկա են փաստացի ապացույցներ՝ իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների խոստովանությունների տեսքով։
Այսինքն՝ եթե խոսքը սահմանադրական կարգը մի խումբ անձանց մասնակցությամբ բռնի տապալելու մասին է, ապա դա եղել է 1996-ին ու դա ապացուցված է հենց կատարողների խոստովանությամբ:
Հիշենք Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի, այն օրերին աղմուկ հանած հայտարարությունը, որ հանուն իշխանության պահպանման գոնե մի 800 մարդ պետք էր սպանել, իսկ 1998-ի իշխանափոխությունից հետո խոստովանել է, որ 1996-ի ընտրությունները կեղծվել են։
Հիմա այս խորհրդավոր, բայց կանխատեսելի լռությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր եւ Տեր-Պետրոսյանի անձնական վրեժխնդրությունը, այնինչ շատ շուտով իրավական դաշտում նրանք անխուսափելի են լինելու առերեսվել իրականության հետ եւ սեղանին է դրվելու նաեւ այլոց պատասխանատվության հարցը:
Hayeli.am
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»