- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո օրերն անցնում են, իսկ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներ այլ երկրների ղեկավարներից չեն ստացվում` ո՛չ արեւելքից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ հյուսիսից, ո՛չ հարավից: Դա օրինաչափ է եւ այդպես էլ պետք է լիներ, քանի որ դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում:
Մինչ այժմ Փաշինյանին պատշաճ շնորհավորել են միայն Գերմանիայի կանցլերը եւ Վրաստանի նախագահը, ինչի մասին նրանց պաշտոնական կայքերում կա հաղորդում: Նաեւ Մեծ Բրիտանիայի անունից դեկտեմբերի 9-ի ընտրություններին անդրադարձել է եւ Փաշինյանին շնորհավորել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դունկանը (ՄԹ Foreign & Commonwealth Office-ի ղեկավարի տեղակալն է Եվրոպայի հարցերով, մտերիմ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, առաջին անձն է ՄԹ Համայնքների պալատի հարյուրամյակների պատմության մեջ, որ հայտարարել է իր միասեռական կողմնորոշման մասին, պաշտոնական այցերով քանիցս եղել է Հայաստանում):
Վերոթվարկյալ եռյակից բացի, որեւէ այլ երկրի, միջազգային կառույցի ղեկավարի կողմից Փաշինյանին շնորհավորանք չի հղվել եւ այդ խորքին զարմանալի է, թե ինչու են հայաստանյան լրատվամիջոցները աղմկում հատկապես ՌԴ նախագահ Վլ. Պուտինից շնորհավորանք չստացվելու շուրջ: Ախր, այդ ո՞վ է շնորհավորել Փաշինյանին, որ Պուտինն էլ ետ մնալով ուշադրություն է գրավել: Թե՞ ուրիշ մայրաքաղաքներից շնորհավորանքների հույս չկա…
Ըստ իս եթե Ռուսաստանից որոշեն ՀՀ դեկտեմբերի 9-ի ընտրություններին անդրադառնալ, դա կարվի Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի մակարդակով: Ինչո՞ւ… Շատ պարզ, որովհետեւ եւ Բրյուսելից, եւ Վաշինգտոնից ՀՀ դեկտեմբերի 9-ի ընտրություներին անդրադարձը եղել է արտաքին քաղաքական գերատեսչությունների մամուլի ծառայությունների մակարդակով:
Ընդ որում Բրյուսելից EEAS-ի մամուլի քարտուղար Մայա Կոցիյանչիչի, Վաշինգտոնից էլ Պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի տարածած գրավոր հայտարարություններում Փաշինյանի անունը առհասարակ չի հիշատակված եւ նրան որեւէ շնորհավորանք չի ուղղված: Պետդեպից արձանագրել են, որ կայացել են ընտրություններ, ողջունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականները, եւ շնորհավորել են հայ ժողովրդին: Բրյուսելից տարածված տեքստում “շնորհավորել” բառը բացակայում է, արձանագրված են ընտրությունների փաստը եւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի` CEPA-ի շրջանակում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Բրյուսելից եւ Վաշինգտոնից օրինակ վերցնելով Իրանից էլ իրենց երկրի ԱԳ նախարարության մամուլի խոսնակի մակարդակով էին անդրադարձել Հայաստանի ընտրություններին: Իսկ որեւէ այլ երկրում կամ կառույցում` լինի դա Ֆրանսիա, թե Կանադա, Լիբանան, թե Ճապոնիա, անգամ ՄԱԿ (միտումնավոր նշում եմ այն հատուկենտ երկրների, կառույցների անունները, որոնց ղեկավարների հետ անցյալ 7-8ամիսների ընթացքում Փաշինյանը շփվել է ձեռք սեղմելուց ավելի երկար), դեկտեմբերի 9-ի ՀՀ ընտրությունների կամ Փաշինյանի բլոկի հաղթանակի թեմային անդրադարձ չի եղել: Գալով ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, որոնց հանդեպ Փաշինյանի շողոքորթություններն ու ստորաքարշությունը սահման չի ճանաչում (անգամ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնն է առհավետ Բելառուսին նվիրում), այդ երկրներում վստահաբար տեղյակ են, որ Հայաստանում ընտրություններ են կայացել, բայց ցուցադրաբար չեն շնորհավորում Փաշինյանին` թերեւս եզրակացությունների հնարավորությունը թողնելով ամենքին:
Արդյունքում` «համաշխարհային նշանակության» Փաշինյանի հեղափոխությունը, փաստորեն, աշխարհում կարեւորված չէ եւ նրա առաջնորդներն գնահատված չեն։
Հ. Գ. Նյութը գրվել էր ավելի վաղ եւ մինչ այն կհրապարակեինք ՌԴ-ից պաշտոնական անդրադարձ եղավ ՀՀ ընտրություններին, ինչպես եւ սպասելի էր ՌԴ ԱԳՆ խոսնակի մակարդակով: Զախարովայի անդրադարձում, ճիշտ ինչպես ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի իր պաշտոնակիցների անդրադարձերում ոչ Փաշինյանի մասին էր հիշատակվում, ոչ էլ նրան շնորհավորանք էր ուղղված: Սա ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նույնական վերաբերմունքն է Փաշինյանի անձին եւ գործին:
Hraparak.am
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»