USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարեն Ճշմարիտյանին թալանել են
2016-02-10 10:05:00
Տպել Տպել

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել։ Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11 –ին եղել է Բրյուսելում։ Մեր տեղեկություններով՝ եվրոպական մի քաղաքից մյուսն ուղևորվելիս նախարար Կարեն Ճշմարիտյանին թալանել են։ Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը և դրամապանակը։ Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը, որպես «եվրոպաներում կռված» նախարար, տեղի ունեցածի արդյունքում ո՛չ կորել է և ո՛չ էլ փողոցում մնացել։

Ենթադրվում է, որ նրան հաջողվել է հասնել Բրյուսելում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղից նրան արդեն օգնել են ճանապարհը շարունակել և, ի վերջո, վերադառնալ Հայաստան։ Այս պատմության հետ կապված հարցերի պատասխանները մենք, թերևս, այդպես էլ չենք ստանա, քանի որ միջադեպը պաշտոնապես հերքվում է։ Մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ Ճշմարիտյանը հայտնվել Է եվրոպացի գողերի ուշադրության կենտրոնում, արդյո՞ք դրան նպաստել են նախարարի թանկարժեք գնումները կամ հագուստը։ Եվ, որ ամենահետաքրքիրն Է, գողերին ինչպե՞ս Է հաջողվել նախարարի իրերը «թռցնել», արդյոք զոհը տեսել Է հանցագործներին, փորձե՞լ Է նրանց հետապնդել, թե՞ մի պահ «աչքը թեքել» Է, և իրերը թռցրել են։ Ամեն դեպքում, իսկապես աննախանձելի վիճակում Է հայտնվել նա»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1638 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook