USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀԿ-ն որոշեց Գեղարքունիքը պահել իրեն
2016-02-10 10:13:00
Տպել Տպել

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոալիցիոն բանակցությունները կհանգուցալուծվեն այս շաբաթվա վերջին, հավանաբար՝ ուրբաթ օրը: ՀՀԿ խորհրդի նիստից հետո պաշտոնապես կհայտարարվի համագործակցության մասին։ Թեպետ մոտ 2 ամիս Հրանտ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը գրեթե միայնակ են բոլոր հարցերը քննարկել, բայց հայտարարություններով ցույց կտան, թե կուսակցականների հետ քննարկման արդյունքում է որոշում կայացվել:

Ի դեպ, երեկվա դրությամբ 3 նախարարական պորտֆելի և 2 մարզպետի պաշտոնի մասին էր խոսվում, էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարություններից բացի, կարծես որոշում է կայացվել նաեւ կրթության և գիտության նախարարության հարցում, ՀՅԴ-ին կհասնեն նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը: ՀՀԿ-ն որոշեց Գեղարքունիքը պահել իրեն։

Այս նյութը դիտել են - 1584 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook