- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2025-01-06 10:48:00 Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ երեկ երեկոյան արած գրառումը որոշ տարընկալումներ է առաջացրել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը հստակեցրեց, որ Գրիգորյանի պաշտպանությունից ինքը չի հրաժարվում, իսկ գրառումը կատարել է որպես ազատամարտիկ, Երկրապահ կամավորական միության անդամ:
Հիշեցնենք՝ Մկրտչյանը երեկ լուսանկար էր հրապարակել ու գրել էր. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով:Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:
Մկրտչյանն ասաց, որ այս ամբողջ ժամանակաընթացքում ինքը Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է առաջին հերթին որպես ազատամարտիկ:
Նա մասնավորապես պարզաբանեց. «Կա մի նրբություն՝ ես գործին ներգրավվել եմ իմ սեփական նախաձեռնությամբ, որպես ազատամարտիկ, ԵԿՄ անդամ: Առաջին հարցը, որ ինձ հուզել, հետաքրքրել է՝ գործի մեջ մտնել ոչ այդքան և ոչ միայն որպես Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, այլ որպես ազատամարտիկների շահերի պաշտպան, որոնք հետաքրքրված էին, թե իրականում այդ մեղադրանքը՝ զինվորի, ազատամարտիկի սնունդ յուրացնելու մասին, որևիցե աղերս ունի՞ իրականության հետ, թե չէ:
Հանրային այն ճնշումը, որը ձևակերպվեց հայտնի անձանց շնորհիվ, պետք էր կամ հաստատել կամ հերքել: Հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է, և ես որպես ազատամարտիկ, որը ամենաերկար ժամանակն է անցկացրել Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցներում, որը ամենագործուն մասնակցությունն է ունեցել նախաքննությանը, որը բացի Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունից, զբաղված է եղել նաև սեփական հետաքննությամբ, այսօր իրավունք ունեմ հայտարարել, որ այլևս դրա անհրաժեշտությունը չկա:
Նախաքննության ավարտին արդեն ես հայտարարում եմ, որ չկա որևէ հիմք, փաստ կամ թույլատրելի, վերաբերելի ենթադրություն առ այն, որ Մանվել Գրիգորյանը նման արարք կատարել է: Ինչպես ողջամիտ ուղեղները պնդում էին ամենասկզբում, հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը: Սա ամենակարևորն է, որը հետաքրքրում էր սահման պաշտպանած տղաներին»:
Մեր դիտարկմանը, թե Մկրտչյանի գրառումից տպավորություն էր, թե փաստաբանը շինծու է համարում զինվորի սնունդը յուրացնելու մեղադրանքը, մյուս մեղադրանքները հաստատում, փաստաբանը արձագանքեց, որ խոշոր չափի գույք հափշտակելու մասին մեղադրանքը «ամենաքիչն է հուզել սահման պահած տղերքին, ազատմարտիկներին», իսկ գրառումը կատարել է առաջին հերթին հենց նրանց համար:
«Ես գրառումն արել եմ ոչ թե որպես փաստաբան, այլ որպես ազատամարտիկ: Երևի դա պետք է նշեի, որպեսզի թյուրընկալում չառաջացներ: Այս գրառման հեղինակը ոչ թե փաստաբան, այլ ազատամարտիկ Արսեն Մկրտչյանն է: Որպես ազատամարտիկ այդ մեղադրանքի մասին ես այլևս նպատակահարմար չեմ գտնում խոսել դրա մասին, որոհետև չկա նման մեղադրանք, անհիմն է: Գոնե իմ նման ազատամարտիկի մոտ այլևս որևէ կասկած չկա, որ այդ մեղադրանքը շինծու է: Նորմալ երկրի նորմալ դատարանում դատական ապագա չի ունենալու», - հավելեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Մկրտչյանն ասաց, որ որպես փաստաբան որևէ հիմք չունի Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից հրաժարվելու: «Դատաքննության ընթացքում հնարավոր է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա շարունակեմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը», - հավելեց փաստաբանը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ գեներալի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու համար: Սակայն նիստը երեկ քննիչի բացակայության պատճառով չկայացավ և հետաձգվեց մինչև փետրվարի 26-ը:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»