- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Աշխարհի գրեթե բոլոր երկրներում, անգամ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի սիրած Մադագասկարում և ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանի բնօրրան ԵՏՄ-ում, Արծվաշենի նկատմամբ (ի տարբերություն Ղարաբաղի) վերաբերմունքը միանշանակ է՝ այն Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է, և վե՛րջ: Ավելի ստույգ` սա Հայաստանն է, և վե՛րջ, ինչպես կասեր նախագահ Սարգսյանը: Հետևաբար, աշխարհում տպագրվող քարտեզներում ևս Արծվաշենը պատկերված է Հայաստանի կազմում: Արծվաշենը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 25 կմ հյուսիս-արևելք, զբաղեցնում է 40 քառ. կմ տարածք, 90 անգամ մեծ է Վատիկանի, մոտ 20 անգամ՝ Մոնակոյի զբաղեցրած տարածքից և համարյա հավասար է Սան Մարինոյին: 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենն օկուպացվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այդ օկուպացիան այնքան էլ պատերազմական գործողությունների արդյունք չէր: Մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ 1992թ. Հայաստանը ոչ թե կորցրել է Արծվաշենը, այլ փոխանակել է այնուրիշ տարածքների հետ, իսկ փոխանակումը հանձնարարված էր ազգի հերոս և օրենսդիր Սեյրան Սարոյանին։ Փաստորեն, նա այդ հայտարարությամբ մատնանշում է, որ նաև իր մասնակցությամբ կամ գիտությամբ կատարվել է հանցագործություն՝ ՀՀ Քր. օր. 300.2 հոդվածի հատկանիշներով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ): Բայց թող Լևոն Տեր-Պետրոսյանի արարքով զբաղվեն իրավապահ մարմինները, քանզի այն խնդիրը, որը ցանկանում ենք բարձրացնել այս հոդվածով, այլ է:
Ինչպես նշեցինք, աշխարհը ճանաչում է Արծվաշենը որպես Հայաստանի անբաժանելի մաս, քանի որ մեր երկիրն անկախացել է Արծվաշենով հանդերձ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի տարածքային արկածախնդրությունն անընդունելի է աշխարհում: Սակայն աշխարհն՝ աշխարհով, իսկ Հայաստանում այդքան էլ միանշանակ չի ընկալվում տարածքային ամբողջականության գաղափարը: ՀՀ ոստիկանությունը, տրանսպորտի և կապի, առողջապահության, ֆինանսների, կրթության և գիտության նախարարությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և բազմաթիվ այլ պետական կառույցներ Հայաստանի Հանրապետության քարտեզը հանրությանն են ներկայացնում առանց Արծվաշենի: Սա մեկ բան կարող է նշանակել՝ դրանք բոլորը համաձայն են առաջին նախագահի տարածքների փոխանակման քաղաքականությանը, ասել է թե՝ նրա հետ նույն գործով են: Բացի հիշատակված պետական մարմիններից, Տեր-Պետրոսյանի զիջողականությունը բազմաթիվ հետևորդներ է ձեռք բերել նաև այլ ոլորտներում՝ «Բիլայնը», «Վիվասելը», «Գազպրոմ-Արմենիան», «Երևանջուրը», ՀԷՑ-ը ևս Հայաստանի քարտեզներից վերացրել են Արծվաշենը: Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությանն ակտիվ մասնակցում են հեռուստաընկերությունները, որոնցից ամենաակտիվն է «Արմենիա»-ն։ Պարզվում է, որ այդ հեռուստաընկերությունում ՀՀ առաջին նախագահը՝ ի դեմս լրատվական ծրագրերի տնօրեն Արտակ Ալեքսանյանի, լուրջ գաղափարակիցներ ունի: Բանն այն է, որ «Արմենիա»-ի լրատվական ծրագրերում ներկայացված ՀՀ քարտեզն առանց Արծվաշենի է: Հեռուստաընկերությունում աշխատող մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունն իրականացվում է հենց Արտակ Ալեքսանյանի ցուցումով: Իսկ թե ինչն է նման վերաբերմունքի հիմքը՝ կպարզենք առաջիկայում:
Այժմ միայն կարող ենք փաստել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ տարածքների զիջման և փոխանակման քաղաքականությունը քաղցկեղի նման տարածվել է հայաստանցիների մեջ՝ ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները: Սա նշանակում է, որ Հայաստանում շուտով կսկսեն քարտեզներ տպագրել, ասենք, առանց Վանաձորի կամ էլ Նուբարաշենի: Եվ այս պարագայում շատ դժվար է որոշել, թե ով է այս խայտառակության հեղինակը՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, «Վիվասե՞լը», թե՞ Արտակ Ալեքսանյանը:
Հետգրություն
Մի խոսքով՝ այսպես.
Пусть Жираф был неправ, -
Но виновен не Жираф,
А тот, кто крикнул из ветвей:
«Жираф большой - ему видней!».

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը


