- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վճարված պարգևատրման չափը կազմել է 14.131.843,6 հազար դրամ (ավելի քան 29.500.000 ԱՄՆ դոլար):
Փաստորեն՝ ՀՀ ոստիկանությունում ամսական պարգևավճարների թիվը կազմում է մոտ 1.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Բնականաբար՝ ցանկացած խրախուսման կամ պարգևավճարի պարագայում պետք է լինեն տեսանելի կամ չափելի արդյունքներ: Ցավոք, ոստիկանության պարագայում ևս արձանագրված ցուցանիշներն ամենևին «պարգևատրելի» չեն և, ճիշտ հակառակը, խոսում են ոլորտում առկա հետընթացի մասին:
Ընդամենը մի քանի ցուցանիշներից պարզ է դառնում՝ նոր իշխանությունների օրոք ոստիկանության աշխատանքները պարգևատրելի՞ են այդչափ առասպելական թվերով, թե՞ այդ պարգևավճարներն այս պարագայում ևս եղել են ինքնանպատակ, և վերջնարդյունքում որևէ խնդիր չի լուծվել:
Այսպես՝ 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցվել է հանցագործությունների 35.3% աճ, իսկ 2019 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2.172 դեպքով (2018 թ.` 24.678, 2019 թ.` 26.850):
2019 թ. առաջին եռամսյակում բնակարանային գողությունների թիվը կրկնակի աճել է՝ անցած երկու տարիների համեմատ: Երևանի քաղաքային տրանսպորտում շարունակում են ազատորեն վխտալ գրպանահատները:
Նույն հետընթացն է նաև մարզերում. 2019 թ. ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1521 դեպք, նախորդող տարվա 1321 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների աճը կազմել է 15 տոկոս: Նույն մարզում հանցագործությունների բացահայտման տոկոսը նվազել է 3,1 %-ով՝ նախորդ տարվա 74,6 %-ից իջնելով 71,5 %-ի:
Նախորդ տարվա համեմատ մարզում ծանր հանցագործություններն ավելացել են 49 դեպքով կամ 26,8 տոկոսով (232/183): Աճը մեծապես պայմանավորված է բնակարանային գողությունների դեպքերի ավելացմամբ: Արձանագրվել է 104 դեպք՝ 2018 թ. 91 դեպքի դիմաց, այսինքն աճը կազմել է 14,3 տոկոս: Ընդ որում՝ նվազել է նաև այս դեպքերով բացահայտման ցուցանիշը, ինչն ինքնին բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից է:
Շիրակի մարզում ևս 2019 թ. ընթացքում արձանագրվել է հանցագործություն֊ների թվի աճ. արձանագրվել է հանցագործության 1422 դեպք, որը 2018 թվականի համեմատ ավելի է 113-ով:
Ոստիկանության գործողությունների «թագն ու պսակը» երկրում վխտացող, հանրության կողմից արդեն «ահաբեկչական» որակավորումն ստացած խմբավորումների գոյության հանդեպ «թավշյա» հանդուրժողականությունն է: Փաստորեն՝ երկրում ծայր առած «Գեբելսյան քարոզչության» արդյունքում մարդիկ կարող են օրը ցերեկով հագնել հատուկ համազգեստներ, թևերին ունենալ հատուկ տարբերանշաններ, իրենց հռչակել «հեղափոխության պահապաններ» և խմբերով ներխուժելով քաղաքացիների տներ կամ աշխատավայրեր՝ իրենց թույլ տալ «հաշիվ պահանջել» մարդկանցից՝ Նիկոլ Փաշինյանին ենթադրաբար քննադատելու կամ վիրավորելու համար:
Այս խմբավորումների միանգամայն ազատ և անկաշկանդ գործելաոճի պայմաններում (տեսագրություններով իրենց գործողությունները հանրայնացնելը և այլն)՝ իշխանությունները խոստովանում են, որ երկրում արտակարգ դրություն է, չի գործում ոստիկանությունը, դատարանները և իրավապահ համակարգի մնացած ճյուղերը, ինչի արդյունքում էլ այս ինքնահռչակ «օրենքի պաշտպաններն» են դուրս եկել փողոց՝ իրենք իրենց տալով երկրում հասարակական կարգը պաշտպանելու լիազորություներ:
Միգուցե այսպիսի «թավշյա հնազանդության» համա՞ր ենք մեր հարկերից ամսական 1,5 միլիոն դոլար պարգևատրում ոստիկաններին:
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»