USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
10 թունավոր մրգեր ու բանջարեղեն, որոնք օգտագործում ենք ամեն օր (լուսանկարներ)
2016-02-13 20:38:00
Տպել Տպել

 

 Գրեթե ամեն օր մենք ուտում ենք բուսական մթերքներ, որոնք մահացու թունավոր նյութեր են պարունակում: Մեզնից շատերը կարծում են, որ մրգերից ու բանջարեղենց բացի, օգտակար ուրիշ այլ բան չկա, սակայն մենք գաղափար անգամ չունենք թաքնված սպառնալիքի մասին: Իհարկե, անհանգստանալու կարիք չկա, սակայն եղել են դեպքեր, երբ մարդիկ պատահաբար սպանել են իրենց՝ ուտելով բույսի կամ պտղի վնասակար մասը: Ահա 10 մրգեր ու բանջարեղեն, որոնց պետք է զգուշորեն վերաբերվել:

Նուշը չոր պտուղ է, այլ ոչ թե ընկուզեղեն, ինչպես շատերն են կարծում: Դառը նուշը թունավոր ցիանիդ է պարունակում: Այդ իսկ պատճառով նուշը սովորաբար վերամշակում են՝ թույնը հեռացնելու համար: Բացի այդ, թույնը դուրս է գալիս նաև տաքացման դեպքում: Որոշ երկրներում, օրինակ՝ Նոր Զելանդիայում դառը նուշի վաճառքն օրենքով արգելված է:
1

Հնդկական ընկույզն իրենից սերմ է ներկայացնում: Խանութներում վաճառվող հնդկական ընկույզները հում չեն, դրանք նախապես մշակվում են գոլորշիով: Դա արվում է այն պատճառով, որ հում սերմերը պարունակում են օրգանական ալերգիկ նյութ: Դրա քանակի չարաշահումը կարող է մահվան հանգեցնել: Չնայած մահվան դեպքերը հազվադեպ են, սերմերը մաքրող աշխատողները հաճախ են գանգատվում կողմնակի ազդեցություններից, օրինակ մաշկի այտուցներից:
2

Բալի, ծիրանի, դեղձի և սալորի կորիզները ցիանիդ են պարունակում: Եթե ինչ-որ կերպ վնասեք դրանք ու ծամեք, Ձեզ կենթարկեք ցիանիդային ջրածնի ազդեցության: Եթե կորիզի մի քանի հատիկ կուլ տաք, սարսափելի ոչինչ չկա, Ձեր օրգանիզմը կկարողանա հաղթահարել ցիանիդի քանակությունը: Թեթևակի թունավորումը կարող է արտահայտվել գլխապտույտով, ապակողմնորոշմամբ, տագնապով ու փսխմամբ:
3

Ծնեբեկը պտուղ տվող բանջարեղեն է, որը կարելի է դասել թունավոր մթերքների շարքին: Ուտել կարելի է միայն տերևները, ցողուններները կամ արմատները: Այն հին ժամանակներից օգտագործվում է որպես բանջարեղեն և դեղամիջոց՝ շնորհիվ հաճելի համի և միզամուղ հատկության: Պտուղները, որոնք իրենցից ներկայացնում են 6-10 մմ տրամագծով կարմիր գնդեր, թունավոր են:
4

Լոլիկը տերևներն ու ցողունը պարունակում են գլիկոալկալոիդ, որը կարող է գլխացավերի և ստամոքսի խանգարումների պատճառ դառնալ: Այդ նյութը պարունակվում է նաև կանաչ լոլիկներում, սակայն՝ ոչ մեծ քանակությամբ:
5

Մշկընկույզը պարունակում է հոգեմետ նյութ՝ միրիստիցին:
6

Սնկերի որոշ տեսակներ նույնպես թունավոր են: Սնկերից թունավորման նշանները կարող են ի հայտ գալ 1-2 ժամվա ընթացքում:
7

Շոկոլադն, իհարկե, թունավոր չէ մարդկանց համար, սակայն տեոբրոմին բաղադրիչը վնասակար է շների ու կատուների համար: Ընդամենը 40 գրամ շոկոլադը կարող է նրանց մոտ լուրջ թունավորում առաջացնել:
8

Կարտոֆիլի տերևներն ու ցողունները լոլիկի պես պարունակում են գլիկոալկալոիդներ: Ամենաանվտանգը չկանաչած ու չծլած կարտոֆիլի օգտագործումն է: Կանաչ կարտոֆիլը պարունակում է սոլանին, որը հայտնվում է ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության ներքո:
9

Խնձորի կորիզները, ինչպես բալի կորիզն ու նուշը, փոքր չափաբաժիններով ցիանիդ են պարունակում:
10

http://blog.1in.am

Այս նյութը դիտել են - 2427 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook