Որովայնի հատվածում ցավեր կարող են առաջանալ տարբեր պատճառներով։ Ognov.ru կայքը գրում է, որ դրանք հասկանալու և խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հստակորեն որոշել, թե որ հատվածում է ցավում որովայնը։ Որովայնի հատվածում ցավն ամենատարածված խնդիրներից է։ Դրանից բողոքում է մարդկանց 90 տոկոսը. երբեմն անհանգստացնում է դրա ինտենսիվությունը, երբեմն՝ շարունակականությունը։ Ցանկացած դեպքում չի կարելի անտարբերության մատնել այդ ցավերը։ Եթե որովայնի հատվածում ցավերը շարունակվում են երկու շաբաթից ավելի, անպայման պետք է դիմել բժշկի օգնությանը՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Նայելով լուսանկարին՝ հասկացեք, թե որ հատվածում եք ցավ զգում, և կիմանաք, թե ինչ խնդիրների մասին կարող է խոսել այդ ցավը։
- Քարեր լեղապարկում, ստամոքսի խոց, ենթաստամոքսային գեղձի բորբոքում։
- Ստամոքսի խոց, այրոց, ենթաստամոքսային գեղձի բորբոքում, քարեր լեղապարկում, մակորովայնային ճողվածք։
- Ենթաստամոքսային գեղձի բորբոքում, ստամոքսի խոց։
- Քարեր երիկամներում, միզուղիների բորբոքում, փորկապություն, միջողային սկավառակների մաշվածք։
- Ենթաստամոքսային գեղձի բորբոքում, ստամոքսի խոց, աղիների բորբոքային հիվանդություններ, բարակ աղու բորբոքում։
- Քարեր երիկամներում, փորկապություն, աղիների բորբոքային հիվանդություններ։
- Կույր աղու բորբոքում, փորկապություն, գինեկոլոգիական խնդիրներ։
- Միզուղիներ, կույր աղի, աղիների բորբոքային հիվանդություններ, գինեկոլոգիական խնդիրներ։
- Գինեկոլոգիական խնդիրներ, աճուկային ճողվածք։