- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Hraparak. Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե տեսանյութեր է տեսել, որոնցում երևում է, թե ինչպես է Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը «կազմակերպում» նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած գործողությունները․
«Իմ գործընկեր Արթուր Մանուկյանը՝ ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսան և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Կարապետ Գուլոյանը՝ Աբովյանի նախկին քաղաքապետ, թանկարժեք մեքենաներով՝ համարները հանած, գիշերը գալիս են կառավարության շենք, նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր և վատ արարքներ՝ քրեորեն հետապնդելի։ Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ, իհարկե, իմ կողմից նշված Գագիկ Ծառուկյանի 2 փեսաները ոչ մի բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում»,- ասել էր Հայկ Սարգսյանը։
Մենք կապվեցինք Կարապետ Գուլոյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել Հայկ Սարգսյանի հայտարարությունը, Գուլոյանը այն «պոռնոաստղ դավաճանի» բարբաջանք համարեց․
«Տեղեկացա, որ այսօր, գիշերային ակումբների հայտնի սիրահար, հանրության մեջ ճանաչված «շիշ բռնող» և պատահականության արդյունքում պատգամավոր դարձած դավաճանը, իր և իր սեփական թիմի անհաջողությունը քողարկելու համար, երկրում խորացող ճգնաժամը մի կողմ դնելով, համարձակվել է ցեխ շպրտել իմ անվան վրա՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը: Ես չեմ հերքում, որ այդ չարաբաստիկ օրը, երբ լուր եմ ստացել, որ մարդիկ մտել են կառավարության շենք և կա անկարգությունների իրական վտանգ, ես, Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև մի խումբ պատգամավորներ ժամանել ենք այնտեղ:
Տեղում հանգել ենք եզրակացության, որ արդեն իսկ սկսված անկարգություններն ամեն գնով պետք է կանխվի՝ առավել ծանր իրավիճակ թույլ չտալու նկատառումներով: Ես այնտեղ գտնվող պատգամավորների հետ միասին ունեցել եմ մեկ խնդիր՝ հանդարտեցնել իրավիճակը, թույլ չտալ բախումներ: Ասածս կփաստեն ներկաները, ոստիկանության և անվտանգության աշխատակիցները:
Ցավալին այն է, որ երկիրը տանուլ տված իշխանությունը այլևս կախվում է փրփուրներից, իսկ նրա պատիվը փորձում է փրկել «պոռնոաստղը», ում հայրենիքը սկսվում և ավարտվում է գիշերային ակումբներում: Երիտասա՛րդ, իսկ երբ երկիրդ մեկ ստորագրությամբ հանձնվում էր թշնամուն, որպես ԱԺ պատգամավոր՝ ո՞ւր էիր դու, որտե՞ղ էիր վայելում կյանքը, ինչո՞ւ քո բարձր հեղինակությամբ չփորձեցիր կանխել ամբոխին, թե՞ որոշել էիր հետո լուծել նրանց հարցերը...։
Ուրեմն, չփորձես սլաքներ թեքել, չփորձես մեղքդ այլոց գրպանը գցել, չփորձես այս ծանր շրջանում, երբ ձեր ուժի ապաշնորհ քաղաքականության հետևանքով խայտառակ պարտություն ենք կրել, կորցրել հայրենիքի մի մասը, երբ հազարավոր քաջորդիներ զոհվել են հանուն հայրենիքի, երբ հազարավորները զրկվել են իրենց տնից, բնակավայրից, անատամ մեղադրանքներ հնչեցնել մի մարդու հասցեին, ում խոսքերի հավաստիությունը կարող է հաստատել այնտեղ գտնվող ցանկացած ոք: Գիտեմ, որ անհույս է, բայց մի փոքր արժանապատվություն ունեցիր»,- ասաց Գուլոյանը։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


