USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը մի կողմից ստում է, մյուս կողմից՝ սգո՞ւմ
2020-12-19 11:57:00
Տպել Տպել

Այս օրերին հասունացած ինտրիգը՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցելության հետ, որ արդյունք էր հանրության ներսում այժմ գոյացած ծայրահեղ հոռետեսական տրամադրությունների ու սգի, փարատվեց երկրում հայտարարված եռօրյա սգի երկրորդ օրը:

Փաշինյանն, այնուամենայնիվ, գնաց Եռաբլուր:
Բայց ինչպես միշտ, այս դեպքում էլ ամեն ինչ մի տեսակ ստանդարտից դուրս ստացվեց՝ բառիս ամենաբացասական իմաստով: Փաշինյանն իր այցելությամբ ոչ թե մխիթարանք ու սփոփանք բերեց զոհվածների հարազատներին, այլ է՛լ ավելի գրգռեց սեփական անձի նկատմամբ օդում թանձրացած ատելությունը:
Ցավոք, բայց երևիթե առավելապես դժբախտաբար Փաշինյանին, անհաշվելի ոստիկանական խմբերի ուղեկցությամբ, հաջողվել է ճեղքել բողոքավոր սգավորներից բաղկացած պատնեշն ու, ինչպես ասում են, ճակատի զոռով, բռնի ուժի միջոցով մուտք գործել Եռաբլուր, խնկարկել:
Հարց է, սակայն, թե Փաշինյանն իսկապես սգո՞ւմ էր, թե՞ ձևացնում:
Թվում է՝ հարցն անտեղին է ու նույնիսկ սադրիչ, բայց՝ միայն առաջին հայացքից, քանի որ սադրիչների օգնությամբ, բռնի ուժի կիրառմամբ ու զոհվածների անեծքների ներքո հիշատակ խնկարկելն ուղղակի չի կարող ընկալելի կամ ընդունելի համարվել:
Ընդհանուր սուգը պետք է համախմբեր բոլորին, այնինչ ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանի «սուգը» կրկին անգամ բաժանեց հասարակությանը՝ սրելով ատելությունն ու հուսահատությունը:
Փաստացի ավարտված պատերազմի պայմաններում Հայաստանը շարունակում է ստրատեգիական նշանակության տարածքներ ու բարձունքներ կորցնել, բնակավայրեր թողնել թշնամուն, քաղել կապիտուլյացիայի դառը պտուղները, մի դեպքում, երբ թվում էր՝ նահանջն այլևս ավարտված է, և մնում է միայն մարդավարի սուգ անել:
Փաշինյանն, ով հայտարարում է, թե իբր Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել, տեղի ունեցածն էլ մարզի անվտանգությունը երաշխավորելու համար է արվում, փաստացի ստում է:
Մի կողմից ստում է, մյուս կողմից՝ սգո՞ւմ:
Թե՞ իրականում Նիկոլը չէր գնացել Եռաբլուր՝ սգալու, այլ ժամանել էր այնտեղ՝ քաղաքական ակցիա կազմակերպելու՝ նկատի ունենալով ասենք կառավարական թափորին ուղեկցող աջակիցների՝ «Նիկոլ վարչապետ» վանկարկումները:
Փաշինյանն ակնհայտորեն Եռաբլուրը շփոթել էր Ազատության հրապարակի հետ՝ փորձելով նույնիսկ սուգը քաղաքականացնել, անգամ Եռաբլուրում բախումներ առաջ բերել, ինչն, ի դեպ, նրա մոտ ստացվեց՝ հերթական անգամ թշնամանք սերմանելով մարդկանց մեջ, նրանց բաժանելով զանազան երանգների:
«Մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտում ենք, բայց, որքան էլ դաժան հնչի, ամեն մի փլուզում զրոյական կետ է, նորը ստեղծելու հնարավորություն»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Գուցե փիլիսոփայությունը ճիշտ է, գուցե իսկապես որոշ դեպքերում ամեն բան հենց այդպես է, սակայն անկասկած է, որ Փաշինյանի խոսքերը բացարձակապես անտեղին են հնչում Հայաստանի պարագայում՝ «նոր» հորջորջված, բայց իրականում բզկտված Հայաստանի: Դաժանն այն է, որ ոչ միայն հայոց պետականությունը փաստացի ավերակների է վերածվել՝ կորցնելով իր ողնաշարն՝ Արցախն, այլև երկրում չկան էլեմենտար պայմաններ՝ այդ նորը կառուցելու, առաջ շարժվելու համար: Պառակտումն ու ատելությունը, որ վերջին երկուսուկես տարիներին սերմանվել է Հայասանում Փաշինյանի ու փաշինյանականների ձեռամբ, զրոյացնում է առաջ շարժվելու հնարավորությունը, ի չիք է դարձնում բոլոր լավատեսական հույսերն ու գնահատականները:
Քանի դեռ Փաշինյանն է իշխանության ղեկին, Հայաստանում երբեք նոր սկիզբ չի լինի, քանի դեռ Փաշինյանն է ղեկին, հայկական պետականության նավն երբեք ցամաք չի տեսնի:
Սա է իրականությունը, և նույնիսկ իշխանական «ֆեյքերն» ու վարձու միտինգավորները չեն կարող այն փոխել:

Այս նյութը դիտել են - 2625 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook