- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պետական բարձրաստիճան պաշտոնյանների նկատմամբ վիրավորանքի քրեականացման հակաժողովրդավարական նորմը դրվել է գործողության մեջ և, ըստ մամուլի հրատարակումների, արդեն հարուցվել է երկու քրեական գործ: Մեկը լայնորեն լուսաբանվել է մամուլում, և հենց դրա հիման վրա էլ ամերիկյան իրավապաշտպան «Ֆրիդըմ Հաուս» («Freedom House») կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն էր հայտնել Հայաստանում ժողովրդավարական նորմերի՝ խոսքի ազատությունը ներառյալ, ակնհայտ հետընթացի կապակցությամբ: Եվ Հայաստանի իշխանություններին կոչ էր արել «անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»:
Պարզվել է նաև, որ ֆեյսբուքյան վիրավորանքը բացահայտվել է ոստիկանների հատուկ խմբի կողմից, որը բան ու գործ թողած՝ ընթերցում է «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիր Փաշինյանի անձի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները: Իսկ հանցագործությունները երկրում աճում են՝ վկա պաշտոնական՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի, տվյալները:
Եթե ճշմարիտ են մամուլի հրապարակումները, ապա հարց է առաջանում, թե ինչով է զբաղված ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որքան տեղյակ եմ՝ այդ կառույցը չի լուծարվել: Իսկ հարյուր թե երկու հարյուր աշխատակից ունեցող այդ ՊՈԱԿ-ի գործառույթը Նիկոլի օրոք հենց ֆեյսբուքյան տիրույթում նախկինների դեմ պատերազմն էր երեք տարի շարունակ: Ինչը նշանակում է, որ Նիկոլին ուղղված հայհոյանքների բացահայտման նպատակով ոստիկան բանեցնելը ոչ միայն հակաժողովրդավարական երևույթ է, այլև պետականորեն ոչ արդյունավետ:
Ի դեպ, նախկինների ժամանակ նշված ՊՈԱԿ-ը քարոզչական ոլորտում կռիվ էր տալիս ադրբեջանցիների դեմ և հաղթանակներ գրանցում:
Ենթադրում եմ, որ ոստիկաններին այդ գործին են լծել 50 մլն դոլարի ամերիկյան օգնության շրջանակներում, որն ուղղված էր ոստիկանության համակարգի բարեփոխմանը: Հատկապես պարեկային գնդի նորովի՝ ժողովրդավարական ոգով, կազմավորմանը:
Ինչո՞ւ հենց ամերիկյան օգնության գումարը և ոչ թե պետական բյուջեից: Որովհետև պետբյուջեից գումարները պետական կառույցներին ուղղվում են նախօրոք պլանավորված և պաշտոնապես հաստատված հոդվածներով: Ինչը նշանակում է, որ պետբյուջեից հատկացումը գործող ընդդիմության պայմաններում լրացուցիչ խնդիրներ կստեղծեր իշխանության համար: Իսկ արտերկրյա օգնությունը ծրագրային է, և եռամսյակը մեկ ֆինանսավորողին ներկայացվելիք ֆինանսական հաշվետվության մեջ կարելի է լղոզել ոստիկանական այդ խմբի կատարած աշխատանքի պատկերը:
Մի բան էլ. քանի որ ԱՄՆ իշխանությունը շարունակում է վստահել նիկոլական «ժողովրդավարությանը»՝ վկա պաշտոնական հայտարարությունները, ապա այստեղ գտնվողները կարող են չնկատել, կարող են նաև չնկատելու տալ հաշվետվության մեջ առկա մանր-մունր անհամապատասխանությունները: Կարևորը Նիկոլի իշխանության շարունակականությունն ապահովելն է, որը մեր տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» է քարոզում՝ մեր երկիրը գլորելով ադրբեջանաթուրքական «քիրվայության» անդունդը: Զարմանալին այն փաստն է, որ «Ֆրիդըմ Հաուսի» հայաստանյան գործընկերը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն է: Հենց այն կազմակերպությունը, որի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, ըստ մամուլի հրապարակումների, ոստիկանության պարեկային ծառայության նորովի կազմավորման պատասխանատուն է՝ թեև դրա վերաբերյալ որևէ նշում չկա նրա կազմակերպության կայքում:
Փաստորեն ամերիկյան «Ֆրիդըմ Հաուսը» ոչ միայն քննադատում է «հայ ժողովրդից ժամանակավորապես իշխանություն ստացած» Նիկոլի քաղաքականությունը, այլև անուղղակիորեն սխալ է հանում իր գործընկերոջը՝ եթե, իհարկե, մեր ենթադրությունը համապատասխանում է իրականությանը: Մնում է, որ իշխանափոխությունից հետո բացահայտվի ոստիկանության հատուկ խմբի, եթե այն իրոք առկա է, գործունեության վերաբերյալ ողջ ինֆորմացիան: Ինչպես նաև այդ հարցում քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկի դերակատարությունը: Եվ ոչ միայն այդ հարցում, այլև ընդհանրապես: Եվ վերջնականապես օրենսդրորեն կարգավորվի հայաստանյան հասարակության՝ քաղաքացիական հասարակություն կոչված հատվածի գործունեությունը:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..