USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դու պապի՛ ես ունեցե՞լ, որ պապենական հող ունենաս այստեղ․ հայ կինը՝ Ալիևին
2022-02-16 10:18:00
Տպել Տպել

168.am-ը շարունակում է շրջել մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիների հետ զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ: Հարցեր ենք տալիս քաղաքականության, տնտեսության, գնաճի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, խաղաղության դարաշրջան բացելու, մեր երկրի ու իրենց ապագայի և ընդհանրապես հանրության շրջանում քննարկվող մի շարք այլ թեմաների մասին։
Արաբկիր վարչական շրջանում իրականացրած հարցման ժամանակ միջին տարիքի մի կին, որը չցանկացավ տեսախցիկի առաջ ներկայանալ և նաև նշել մասնագիտությունը, անդրադառնալով շուրջ 2 տարվա դադարից հետո վերսկսված Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցությանը՝ ասաց, որ իր համար դա անընդունելի է, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո․
«Ճի՛շտ է, ես պատերազմում զոհված ազգական չունեմ, բայց դա չի նշանակում, որ այն երեխեքը, որ զոհվեցին թուրքի կրակից… ես անձամբ գնացել եմ «Եռաբլուր», խոնարհվել եմ այդ երեխեքի առաջ, լաց եմ եղել, որ ամեն մեկը կարող էր մի լավ ընտանիքի հայր դառնալ և կարող էր շատ լավ, օգտակար լինել իր երկրին, թուրքի գնդակը դրեց հողը։ Ես ահավոր ցավ եմ ապրում և հետո չեմ հասկանում այսօրվա իշխանություններին։ Գիտե՞ք ինչ, տարրական բան է, ու ինձ թվում է՝ դեռ դպրոցներում են այդ ամենը սովորեցնում, ի՞նչ է նշանակում՝ քեզ կոտորեն, քեզ ցավեցնեն, ազգիդ նվաստացնեն, որպես քաղաքացի՝ դու արժանապատիվ չզգաս քո երկրում, քո պահվածքով, ապրելակերպով։ Այսօր, որ ժողովուրդը ոտքի չի ելնում, ու շատերը զարմանում են, թող չզարմանան, որովհետև հույս էլ չկա՛ այս երկրից, միայն նրա համար, որ կառավարությունն այսօր թրքամետ է, մինչև չփոխվի, ոչ մի բան չի փոխվելու երկրում»։
Ճշտող հարցից՝ ուղիղ թռիչքով չէի՞ք թռչի Թուրքիա, քաղաքացին զայրացավ․
«Ոչ միայն չեմ թռչի, այլև չեմ ուզի, որ թուրքերը գան։ Ինչի՞ համար գան, գան այստեղ հողակտորներ առնեն, հետո բազմանան, թե՞ գան մեր «սոված» հայ կանանց, թուրք երեխեք ծնեն, որ վաղը-մյուս օրը չիմանաս՝ հա՞յ են, թե՞ թուրք, ինչի՞ համար գան, դու բարեկամություն ո՞ւմ հետ ես ուզում անել․․․
Այսօր մեր պատմաբանները շատ քիչ գործ են արել, նույնիսկ հայը Հայաստանում ապրելով՝ չգիտի՝ Գանձակը հայկակա՞ն է եղել, թե՞ թուրքական։ Պատմությունը բաց արեք, թուրքերի աչքն էլ մտցրեք, որ իրենք իմանան, ո՛ր հողակտորն ո՛ւմն է եղել։ Ի՞նչ է նշանակում՝ հազարավոր տարիներ պատմություն ունեցող հայ ազգն այսօր ծնկի է եկել մի 200 տարվա պատմություն ունեցող ադրբեջանցու առաջ, որը պարտադրում է, որ այս-այս երկիրը մեր պապենականն է։ Դու պապի՛ ես ունեցե՞լ, որ պապենական հող ունենաս այստեղ, հերի՛ք չի՞ ծախվեն․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 236008 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook