USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միաբանման հրամայականը. ո՞վ է մաշեցրել առանցքը
2022-08-18 13:17:00
Տպել Տպել

Կենդանի արարածները բնազդաբար սկսում են միաբանվել հատկապես այն ժամանակ, երբ վտանգ են զգում: Այս բնական օրենքը գործում է հատկապես մարդկանց մոտ, որի շնորհիվ մարդկությանը կամ առանձին ազգերին հաջողվել է պատմության ընթացքում հաղթահարել պատուհասած փորձությունները:
Չափազանց երկար պատմություն ունեցող հայ ժողովուրդն էլ, որի համախմբման ու միաբանման բնազդը, ցավոք, այնքան էլ զարգացած չէ, պատմական կարևոր պահերին, երբ իսկապես գոյութենական վտանգ է առաջ եկել, նույնպես համախմբվել է ու իսկույն հաղթել:
Հիմա Հայաստանն ապրում է պատմական ճգնաժամային մի փուլ, երբ վտանգները շատ են ոչ միայն ներսից,այլև դրսից. վերջին ողբերգական դեպքերը նույնպես է՛լ ավելի ընդգծեցին հայ հանրության խոցելիությունն ու միաբանման, համախմբման կարևորությունը՝ դուրս գալու անկյալ վիճակից:
Խնդիրը, սակայն, այն է, որ համախմբան համար հաճախ հասարակություններին անհրաժեշտ է լինում առանցք, քանի որ առանց դրա այդ համախմբումն ամբողջական չի լինում ու արդյունք չի տալիս: Արդյոք այդ առանցքը չէ՞, որ վերջին տարիներին շարունակաբար մաշվում-հատնում է՝ զրկելով հայ հասարակութանը համախմբան հնարավորությունից:
Հասել ենք մի վիճակի, երբ նույնիսկ էքզիստենցիալ սպառնալիքը ի վիճակի չէ արթնացնել մեր ինքնապահպանման ու ինքնապաշտպանական բնազդները: Ինչի՞ հետևանք կարող է լինել սա, մի՞թե, այնուամենայնիվ, քաղաքական իշխանություններն են այս ամենի պատճառը՝ իրենց վիճելի կերպարով ու արժեհամակարգով, թե՞ խնդիրը շատ ավելի խորքային է,որի լուծման համար պետք է փնտրել ու գտնել ոչ ստանդարտ գործիքակազմեր ու ուղիներ:
Բոլոր դեպքերում մենք շատ ժամանակ չունենք, ու հեռու չէ այն օրը, երբ ազգովի կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ՝ այդպես էլ չգիտակցելով անհրաժեշտ նարատիվները: Այդ նարատիվներն է, որ պետք է սահմանեն իշխանությունները, որոնք, սակայն, զբաղված են իրենց նախորդների ուղին կրկնելով:
Գ.Մ.

 

Այս նյութը դիտել են - 829 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook