USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, ինչու...
2022-09-16 19:37:00
Տպել Տպել

Նիկոլ Փաշինյանի՝ նոր կապիտուլյացիա ստորագրելու մասին խորհրդարանական հայտարարությունը, որը նա հնչեցրել էր ադրբեջանական հուժկու ռազմական ագրեսիայի ֆոնին, կարելի է ասել, որ երկրում նոր քաղաքական իրավիճակ է գեներացրել՝ արթնացնելով լեթարգիական քնի մեջ ընկած լայն հասարակական մասսաներին:
Հանրությունը ցույց է տալիս, որ չնայած 44-օրյա դժոխքին, որի միջով Հայաստանն անցավ իշխանությունների անհեռատեսության պատճառով, իր մեջքն ամուր է, պայքարի հուրը դեռ անշեջ է, վճռակամությունը՝ երկաթյա՝ պայքարելու ու մաքառելու հանուն Հայաստանի ապագայի ու անխախտ սահմանների, Արցախի ինքնորոշման իրավունքի ու լուսավոր ապագայի:
Ընդ որում՝ գիշերային մեծաթիվ բողոքի ակցիան, եթե կարելի է Բաղրամյան փողոցում կատարվածն այդպես անվանել, ծանրակշիռ արժեք ունի հատկապես այն պատճառով, որ ինքնաբուխ բնույթ էր կրել՝ ստիպելով իր հետ հաշվի նստել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը:
Իշխանություների հույսը, թե հնարավոր կլինի ինչ-որ մութ, անհայտ սենյակում կապիտուլյացիա ստորագրել ու մարսել, ի դերև ելավ: Ի դերև ելավ նաև այն միֆը, թե եթե չլինեն ընդդիմության կազմակերպչական ջանքերը, մարդ փողոց դուրս չի գա: Այդ իմաստով՝ տեղի ունեցածը կարելի է յուրատեսակ մարտահրավեր համարել՝ ընդդիմությանը, որը պետք է հետևություններ անի ու գիտակցի, որ անարդյունավետ առաջնորդության դեպքում կարող է և զրկվել առաջնորդի դափնիներից: Հենց ժողովրդի ծոցից կարող է դուրս գալ այն առաջնորդը, որի հետևից ադեկվատ զանգվածն իսկապես կգնա մինչև վերջ՝ թույլ չտալու կապիտուլյացիոն որևիցե փաստաթղթի ստորագրում:
Ինչ վերաբերում է իշխանություններին նետված մարտահրավերին, ապա նրանց համար իրավիճակը բարդանում է նրանով, որ դժվարանում է օտարներին տրված ինչ-ինչ խոստումների իրականացումը՝ խոստումներ, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի ազգային շահերի հետ:
Այս իրավիճակից ելք իշխանությունների համար կարող էր լինել ինքնակամ հրաժարականը, բայց դա մի բան է, որը տեղի չի ունենա գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը լիարժեքորեն չի կատարել օտարների առաջ ստանձնած իր պարտավորությունները:

Այս նյութը դիտել են - 1482 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook