- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ - Մտահոգություն
Ես չգիտեմ, թե երբվանի՞ց է շրջանառվել «Ձայն բարբառո հանապատի» արտահայտությունը, բայց որ այն օգտագործվում է, երբ քո արտահայտած միտքը, քո առաջարկը անլսելի է մնում, դա հաստատ մտածելու բան է, եթե ոչ վիրավորական:
Քաղաքական բանավեճի դաշտ չեմ ուզում մտնել՝ դրա կարիքը չունեմ բնավ, բայց, որպես Հայաստանի սովորական քաղաքացի, ժողովրդավարության փաստով ոգեւորված մարդ, արդեն չորրորդ տարին է խորհում եմ, թե մի՞թե ժողովրդավարություն նշանակում է ներել քեզ թալանողին, ներել քո հիմնարար իրավունքները ոտնահարողին… (այս ցանկը կարելի է անվերջ շարունակել):
«Ձայն բարբառո հանապատի» արտահայտությանն իմ անդրադարձի առիթը բլոգեր Վարդան Ղուկասյանի (չշփոթեք Գյումրվա նախկին քաղաքապետի հետ) ներկայությունն ու ակտիվ գործունեությունն է համացանցում:
Ես չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, թե ով ինչ կարծիք ունի Վարդանի մասին, բայց որ նա հազարավոր փաստեր է բերում, որոնց ուշադրություն դարձնելը հենց ժողովրդավարություն հաստատելու հիմքեր են, - այդ մի բանում հաստատ համոզված եմ:
Համացանցում հարյուր հազարավոր դիտողներ, լսողներ, հավանողներ ունեցող Ղուկասյանը թե այդ անառարկելի փաստերն ինչ ճանապարհով է հայթայթում, միայն իր բնորոշած «Երկնային գրասենյակ»-ին է հայտնի: Թե ինչու դրանք հայտնի չեն դառնում մեր ներկա իշխանություններին, այ դա արդեն շա՜տ զարմանալի է:
Ոմանք ինձ կհակադարձեն, թե՝ «Ղուկասյանի բառամթե՜րքը»:
Ի՞նչ կապ ունի դա – դուք փաստե՜րը վերցրեք:
Ի վերջո, երբ մարդը բախվում է վերը ասած «Ձայն բարբառո հանապատի» արտահայտությանը, կարող է նաեւ վրդովվել ու պահի մեջ չզսպել իրեն եւ իրեն չլսողներին պիտակավորել ոչ պատշաճ բառերով: Թե Վարդանի փաստերն անհավանական են թվում ձեզ, հայրենի կառավարության չինովնիկներ, բացահայտ ասեք՝ «Սուտ ես ասում»: Չե՛ք ասում, ուրեմն հավատում եք: Իսկ եթե հավատում եք, ցույց տվեք կոռուպցիայի հանձնաժողովի աշխատանքից գեթ մի ավարտուն գործ՝ ընդունված դատարանի վճռով: Կամ ցույց տվեք ձեր ընդունած «ապօրինի գույքի բռնազավթման» օրենքի կիրառման թեկուզ մի՛ փաստ: Միայն թե չասեք, խնդրում եմ, թե դրանք ծավալուն գործեր են եւ տեւական ժամանակ են պահանջում: Չորս տարո՞ւց էլ ավել ժամանակ: Չեղավ, չեղավ՝ դա արդարացման միջոց չի:
Վարդան Ղուկասյանից տարիներ չպահանջվեցին, որ նա իր հեղինակությամբ ու կուսակցության սուղ միջոցներից բնակարաններ հատկացնի նրանց, ովքեր թասիբ ունեցան не за чтo պատրաստի բնակարան թողնել ադրբեջանցուն եւ վառեցին իրենց տները:
Չօգտագործել Վարդան Ղուկասյանի հսկայական փաստերը, չանսալ կամովին օգտակար լինողի ասածները, անմտություն է պարզապես:
Եվ ձեր այդ վերաբերմունքից, երկրի իշխանավորներ, ժողովրդավարության գործընթացը ո՛չ թե շահում է, այլ վնասում: Իսկ դրա արդյունքում արդարացի պահանջ ներկայացնող ժողովրդի մեծ մասը կարող է հիասթափել ձեր թավիշից: Զգուշացեք սրանից:
Ուզում եմ հավատալ, որ շուտով իր գործին անցնող գլխավոր դատախազը, կին լինելով, ավելի տղամարդ կերեւա, քան նախկին տղամարդը, ում գործունեությունը, մեղմ ասած, կասկած էր հարուցում: Չխորանամ նեխած ճահիճ հիշեցնող դատական համակարգի գործունեության մեջ, գործունեություն, որ ավելի շատ նախկինների հրահանգի կատարում էր հիշեցնում, քան թե հեղափոխության արժեքների արժեւորում:
Ֆեյսբուքյան (եւ ոչ միայն) իմ ընկերները, ովքեր ինձանից միայն մշակութային նյութեր էին կարդում, թող ինձ ներեն, որ մեր երկրի մտավորականների նյարդերը երբեմն տեղի են տալիս՝ տեսնելով ամենաթողության շարունակական լինելը:
Համբերություն եւ խաղաղ գիշեր եմ մաթում բոլորիդ:
Հովհաննես Պապիկյան
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը