USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ-ն հնչեցրեց տագնապի ազդանշանը. որքանո՞վ է պատրաստ Հայաստանը
2022-09-23 11:38:00
Տպել Տպել

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշական կոչ է է հղել՝ սեփական աշխատակիցներին՝ առաջիկայում ձեռնպահ մնալու հայ-ադրբեջանական սահմանային վայրեր այցելելուց: Տավուշ, Գեղարքունիք, Արարատ, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելք ընկած հատվածներ, Սյունիք՝ ահա այն մարզերն ու տեղանքները, որոնք դեսպանատան կողմից համարվել են այցելության համար ոչ պիտանի:

Սրան զուգահեռ հայտնի է դարձել, որ Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք: Տեղեկությունը տարածել են ադրբեջանցի որոշ ընդդիմադիր բլոգերներ: Հաշվի առնելով Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունները՝ այս տեղեկությունը կասկածի տակ դնելու քիչ հիմքեր կան:
Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր՝ գուցե 44-օրյա պատերազմից էլ ավելի մասշտաբային ռազմական ավանտյուրայի, մինչդեռ գլխավոր հարցը ներկայումս մնում է այն, թե ի՞նչ է անում Հայաստանը՝ ի պատասխան ագրեսորի նախապատրաստական աշխատանքների՝ կլանելու ողջ Հայաստանը:
Լայն քննարկման առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը, որով Փաշինյանը, ըստ էության, նախազգուշական ազդակ է հղել աշխարհին առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի ոչնչացմանը: Միաժամանակ այդ ելույթում դժվար է նշմարել գեթ մեկ թեզ, որով ՀՀ վարչապետը փորձ կատարած լիներ՝ հիմնավորելու առաջիկա ագրեսիային դիմակայելու Հայաստանի բնական իրավունքն ու այն կարմիր գծերի առկայությունը, որից անդին Երևանը չի կարող անցնել:
Արդյոք նման ելութներո՞վ է, որ աշխարհը պետք է ընդունի Հայաստանի գոյության աներկբայությունը, իսկ թշնամին զսպվի: Աշխարհը հարգում է ուժեղին, իսկ թույլերին ոչ ոք բանի տեղ չի դնում:
Ահա այստեղ է, որ տապալվել են իշխանությունները: ՄԱԿ-ում ինչ ելույթ էլ ունենաս, եթե մկաններդ թույլ են կամ ընդհանրապես չկան, ապա ոչ ոք քո կոչերին կամ թախանձանքներին բանի տեղ չի դնելու:
Ուժին հակադրում են ուժ, այլ ոչ թե խաղաղություն են մուրում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից:
Այս իրավիճակում միակ հույսը մնում է հայ զինվորը, նրա ոգու արիությունն ու քաջությունը: Միաժամանակ փաստը, որ այդ զինվորին զինել է պետք, դիմացն էլ՝ հստակ մարտական խնդիր դնել, ոչ ոք չի կարող հերքել:
Առյուծն ի՞նչ է՝ առանց ժանիքի, արծիվն ի՞նչ է՝ առանց հզոր թևերի:

Այս նյութը դիտել են - 876 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook